Մենք մարտական ենք տրամադրված. Լևոն Ջուլֆալակյանը` Եվրոպայի առաջնության մասին
Սպորտ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը կարևորում է Եվրոպայի առաջնությունում արդար մրցակցությունը:
«Մեր հավաքականն անցել է բոլոր պլանավորված ուսումնամարզական հավաքները: Եվրոպայի առաջնության կազմը ձևավորվել է այդ ամենից ելնելով: Մենք մարտական են տրամադրված Եվրոպայի առաջնությունից առաջ: Մեզ համար կարևոր է, որ արդար մրցակցություն լինի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց Ջուլֆալակյանը:
Խոսելով Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասին, ով վնասվածք էր ստացել և բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը՝ ընտրանու մարզիչը փաստեց, որ մարզիկը սկսել է լիարժեք մարզվել: «Արթուրի առողջական վիճակը լիովին լավ է, հիմա պլանավորում ենք հետագա անելիքները»,-ասաց մասնագետը:
Անդրադառնալով Կարապետ Չալյանի բացակայությանը հավաքականում` Ջուլֆալակյանը տեղեկացրեց, որ մարզիկը ծնկի վնասվածք ունի:
Այս տարի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Բուխարեստում` ապրիլի 8-14-ը: Թիմը մրցավայր կմեկնի ապրիլի 10-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)