Իգուաինը հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
Սպորտ
Թուրինի «Յուվենտուս»-ի ֆուտբոլիս Գոնսալո Իգուաինը, ով վարձավճարով հանդես է գալիս «Չելսի»-ում, հայտարարեց Արգենտինայի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին:
«Հավաքականում ելույթներիս շրջանը ավարտված է: Կարծում եմ` ճիշտ որոշում եմ կայացրել: Այժմ ցանկանում եմ վայելել ազատ ժամանակս և անցկացնել այն ընտանիքիս հետ»,-31-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Fox Sports-ը:
Իգուաինը Արգենտինայի ազգային ընտրանու կազմում մասնակցել է 75 խաղի, աչքի է ընկել 31 գոլով և 13 գոլային փոխանցմամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)