Նազենի Ղարիբյանը Կոնստանտին Օրբելյանին ազատել է Օպերայի տնօրենի պաշտոնից
Գիտություն և Մշակույթ
Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից: Այդ մասին ԼՈւՐԵՐ․com-ին փոխանցեցին Օպերայի լրատվական բաժնից․
«Նախարարի պարտականությունները կատարող Նեզենի Ղարիբյանի 28․03․2019թ․ հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Համար 16 հրամանը պարոն Օրբելյանը ստացել է»,-փոխանցեցին այնտեղից։
Օրբելյանը 2016 թվականին նշանակվել էր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ 2017 թվականի հուլիսին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրամանով՝ թատրոնի տնօրեն։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru