Վահան Շիրխանյանի նամակում կան հանգամանքներ, որոնք իրավական գնահատականի անհրաժեշտություն ունեն. Արթուր Դավթյան
Քաղաքական
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակում կան հանգամանքներ, որոնք իրավական գնահատականի անհրաժեշտություն ունեն։ Այս մասին այսօր՝ մարտի 29–ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե նամակում արդյոք առկա՞ են նոր քրեական գործ հարուցելու հիմքեր։
«Նամակում տեսել եմ հանգամանքներ, որոնք իրավական գնահատականի անհրաժեշտություն ունեն, իսկ թե դրանք քրեական գործ հարուցելու, քրեական հետապնդման համար հիմնավոր կլինեն, թե ոչ, դա արդեն իրականացված ստուգողական գործողություններով ձեռք բերված փաստական տվյալները ցույց կտան»,–ասաց նա։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան