Տնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկները Փաշինյանի և Ավինյանի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերին Արհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային Կորեան Նավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել են Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներ Անօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգի 6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներին Արշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել է Հեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերը Երևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել է Ուկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջ Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր 

Պատվաստումների արդյունավետությունը կասկածի տակ դնելն անիմաստ է. բժիշկների արձագանքը

Հայաստանում պատվաստումների դեմ քննարկումները, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնելն անիմաստ է: Այս մասին նշեց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևը:

«Վերջին շրջանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների դեմ քննարկումներն ակտիվացել են: Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվելը շատ կարևոր է, և մեր երկիրը պետք է այս հարցով շատ լուրջ զբաղվի: Մենք նոր հեծանիվ չենք հորինում, վաղուց բազմաթիվ առաջատար երկրներում այն կիրառվում է և ապացուցված է, որ դրական ազդեցություն ունի»,-ասաց Գեորգի Օկոևը: Նա նշեց, որ շատ կարևոր է կանխարգելիչ աշխատանքը, ինչում մեծ նշանակություն ունի պատվաստումը: Մասնագետի խոսքով, մարդու պապիլոմա վիրուսը պատճառ է ոչ միայն արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման, այլև ուղիղ աղիքի, հեշտոցի քաղցկեղի: Պապիլոմա վիրուսը նաև տղամարդկանց սեռական օրգանների քաղցկեղի առաջացման պատճառ կարող է լինել:

Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական հանձնաժողովի նախագահ, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը նշեց, որ իրենց հանձնաժողովում ընդգրկված են երկրի առաջատար բժիշկները:

«Նման հանձնաժողովներ կան աշխարհի 82 երկրում: Առաջատար մասնագետները մեծ քանակությամբ ուսումնասիրություններ են կատարում, ինչը ապացուցողական է: Այսինքն՝ չեն հիմնվում մեկ կամ երկու դեպքի վրա: Եվ երկրների հանձնաժողովները կիսվում են իրենց փորձով: Ուզում եմ ասել, որ Հայաստանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների հետ կապված որևէ բարդություն չի եղել»,-ասաց Աննա Չոբանյանը:

Արգանդի պարանոցի քաղցկեղը, ըստ «Մուրացան» համալսարանական կլինիկական հիվանդանոցի ուռուցքաբան- քիմիոթերապևտ Դավիթ Զոհրաբյանի, ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար է խնդիր: Հայաստանում բավական բարձր է հիվանդության տարեկան առաջնակի բացահայտման թիվը: Տարեկան 250-260 նոր դեպք է գրանցվում:

«Այն զարգացած երկրները, որտեղ վաղուց կիրառվում է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը, սկրինինգային ծրագիր են իրականացնում, այնտեղ հիվանդացության տոկոսը նվազել է: Այդ երկրներում կանանց շրջանում առաջին տասնյակ քաղցկեղի տեսակների մեջ արգանդի պարանոցինը չի էլ մտնում: Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղը 2-րդ կամ 3-րդ տեղն է գրավում, իսկ դա բավական բարձր թիվ է»,-ասաց նա:

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը նշեց, որ իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացման շնորհիվ Հայաստանում տարիներ շարունակ չեն գրանցվել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են դիֆթերիան, փայտացումը, չունենք կարմրուկի տեղական դեպքեր:

«Այսօր 47 երկրում կարմրուկի բռնկումներ են, իսկ մեզ մոտ նման խնդիր չկա: Դա, բնականաբար, շնորհիվ պատվաստումների բարձր մակարդակի է: Այսօր դիֆթերիան գլուխ է բարձրացրել Վենեսուելայում, Հնդկաստանում, Կոլումբիայում, իսկ մեր երկրում կրկին այդ խնդիրը չկա և կրկին շնորհիվ պատվաստումների: Այսինքն՝ վաղուց պարզից պարզ ապացուցված է պատվաստումների արդյունավետությունը: Եվ այս հակապատվաստումային ակցիան բոլորովին անտեղի է»,-ասաց Արման Բադալյանը:

Լրագրողների այն հարցին, թե պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութը որքանով է ազդում չբերության վրա, Գեորգի Օկոևը նշեց, որ պատվաստանյութը վիրուսային ծագում չունի: Այն ոչ մի ձևով չի ազդում չբերության վրա: 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիայում ոստիկանների զենքի կիրառման մասին վիճահարույց օրենք են ընդունելՏնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկներըՓաշինյանի և Ավինյանի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերինԲրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուին կրկին հոսպիտալացրել ենԱրհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային ԿորեանԹրամփը Սթիվեն Միլլերին առաջարկել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնինՆավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել ենՇվեյցարիայում շուրջ 40 հազար մարդ բողոքի է դուրս եկել ռազմական ծախսերի ավելացման դեմԳարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներԱնօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգիThe Times․ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է երկիրը վերադարձնել Եվրամիություն6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներինԱրշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել էՄեկ շաբաթում վեց նավթատար հարձակման է ենթարկվել Հորմուզի շրջանումՀեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերըԵրևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել էԱՄՆ-ը հերքել է Իրանի Քեշմ կղզուն նոր հարված հասցնելու մասին տեղեկությունըՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջԱրտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Թրամփը պաշտոնից հեռացրել է Սպիտակ տան կիբեռանվտանգության ղեկավարինՀրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավորՇվեդիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Կիևի պայթյունի պատճառովԻնչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրըՕրվա խորհուրդ. նոյեմբերի 21Թրամփը Լեհաստանում ռուսական հրթիռների հայտնվելը սխալ է անվանելԵրեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասինԶելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի համար դժվար կլինի ձմռանըՀայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասինԴեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերայինWP․ Հեգսեթը սահմանափակել է ԱՄՆ-ի և Կանադայի ռազմական համագործակցությունը«Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ ԱբրահամյանԻրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համարԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՄոլդովայի ընդդիմադիր գործիչը Սանդուին մեղադրել է ժողովրդավարությունը խաթարելու մեջՈւսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներումՍաքսը Աբու Դաբիի բանակցությունների գլխավոր խոչընդոտ է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումըԿկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռներըՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսիՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի».ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞նՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանինԹրամփը հրամայել է կապալառուներին համակարգել Կոնգրեսին ներկայացված տվյալներըՖրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ
Ամենադիտված