Տնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկները Փաշինյանի և Ավինյանի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերին Արհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային Կորեան Նավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել են Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներ Անօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգի 6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներին Արշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել է Հեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերը Երևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել է Ուկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջ Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր 

Ես չեմ ծրագրում հաղթել, բայց բացառում եմ անհաջողությունը. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ապրիլյան պատերազմի մասնակիցներին

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 29-ին հյուրընկալել է  2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից մի խումբ նախկին ժամկետային զինծառայողների, ովքեր ստեղծել են «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն» հասարակական կազմակերպությունը:

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով նրանց՝ հայրենիքի հանդեպ իրենց պարտքը նվիրվածությամբ և բարեխղճորեն կատարելու համար՝ Հանրապետության նախագահը մասնավորապես ասել է. «Կա մի բացարձակ պարզ ճշմարտություն. այն, ինչ տեղի ունեցավ այդ օրերին, մեր ողջ ժողովրդի և՛ գիտակցության, և՛ սրտի մեջ է: Ոչ ոք ոչինչ չի մոռացել և չի մոռանա: Ձեր միությունը շատ արժեքավոր է, քանի որ իրականում հաղթում են մարդիկ, ովքեր պատրաստ են»:

Հանրապետության նախագահը տղաների քաջության հետ մեկտեղ կարևորել է նրանց փորձառությունը, որը մեծ արժեք ունի: «Պատերազմը հաղթում են ոչ միայն զենքով, այլև ոգով, սրտով և մտքով,-ասել է նախագահ Սարգսյանը:- Եթե չկա դրանցից որևէ մեկը, թերի ես: Եթե միայն սիրտն է, լինում ես հայրենասեր տղա, որը կարող է դուրս թռչել և զոհվել: Եթե միայն ուղեղ ունես, հնարավոր է՝ ինչ-որ տեղ չկարողանաս ինչ-որ սահման անցնել, քանի որ տրամաբանությունը կասի՝ մի արա այս բանը: Բայց երբ երկուսը միասին են աշխատում, դա հաղթանակի բանալի է: Վստահ պետք է լինեք, որ այն, ինչ արել եք, արել եք հայրենիքի համար, արել եք նաև ձեզ համար: Երբ ես երիտասարդ էի, ինձ ամենատպավորած մտքերից մեկը Նապոլեոն Բոնապարտինն էր, որը ճակատամարտի մասին խոսելիս ասել էր՝ ես հաշվում եմ, ծրագրում եմ ճակատամարտը, բայց ծրագրում եմ բոլոր հնարավոր սցենարները, որով ես կարող եմ պարտվել, այսինքն, ես չեմ ծրագրում հաղթել, բայց բացառում եմ անհաջողությունը»:

Ապրիլյան գործողությունների ժամանակ հայրենիքն իրենց կյանքով, առողջությամբ ու խիզախությամբ պաշտպանած տղաների սխրանքը նախագահը հայրենասիրության օրինակ է համարել նոր սերնդի համար:

«Դուք անսպասելի, ձեր կամքից անկախ դժվար ճանապարհ եք անցել, ընկերներ եք կորցրել, և այսօր ձեզնից յուրաքանչյուրը բոլորովին այլ մարդ է, քան պատերազմից առաջ էր»,- ասել է նախագահը: Նա միաժամանակ նշել է, որ յուրաքանչյուր զինվորի կյանք մեծ արժեք ունի, և ամեն ինչ պետք է անել՝ դժբախտ դեպքերը բացառելու համար:

Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության անդամները նշել են, որ իրենց նպատակն է համախմբել ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից բոլոր ժամկետային զինծառայողներին, իրենց առաջնահերթ խնդիրն են համարում զոհված ընկերների ընտանիքներին կողքին լինելն ու նրանց սատարելը: Արձագանքելով նախագահ Սարգսյանն ասել է. «Նրանցից շատերի համար դուք իրենց տղաներն եք»:

Երիտասարդ հերոսները նաև նշել են,որ առաջիկա կարևոր խնդիրներից մեկը վիրավորներին օգնելն է: Նախագահ Սարգսյանը պատմել է զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռքբերած զինվորների աջակցության ծրագրի մասին՝ նշելով, որ նրանք վիրավորվել են հանուն հայրենիքի, և պետությունը պետք է գործով ցույց տա, որ գնահատում է այդ զոհողությունը և իր հորդորն է՝ պետական ու մասնավոր համակարգում ներգրավել ծառայության ընթացքում կամ դրա պատճառով հաշմանդամություն ձեռքբերած զինծառայողներին, նրանց ինտեգրել լիարժեք կյանք: Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության անդամները անդրադարձել են նաև միության համար տարածք ունենալու հարցին, ինչը կնպաստի իրենց կառույցի լիարժեք գործունեությանը: Հանրապետության նախագահը խոստացել է աջակցել համապատասխան լուծում գտնելուն: 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիայում ոստիկանների զենքի կիրառման մասին վիճահարույց օրենք են ընդունելՏնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկներըՓաշինյանի և Ավինյանի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերինԲրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուին կրկին հոսպիտալացրել ենԱրհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային ԿորեանԹրամփը Սթիվեն Միլլերին առաջարկել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնինՆավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել ենՇվեյցարիայում շուրջ 40 հազար մարդ բողոքի է դուրս եկել ռազմական ծախսերի ավելացման դեմԳարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներԱնօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգիThe Times․ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է երկիրը վերադարձնել Եվրամիություն6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներինԱրշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել էՄեկ շաբաթում վեց նավթատար հարձակման է ենթարկվել Հորմուզի շրջանումՀեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերըԵրևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել էԱՄՆ-ը հերքել է Իրանի Քեշմ կղզուն նոր հարված հասցնելու մասին տեղեկությունըՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջԱրտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Թրամփը պաշտոնից հեռացրել է Սպիտակ տան կիբեռանվտանգության ղեկավարինՀրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավորՇվեդիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Կիևի պայթյունի պատճառովԻնչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրըՕրվա խորհուրդ. նոյեմբերի 21Թրամփը Լեհաստանում ռուսական հրթիռների հայտնվելը սխալ է անվանելԵրեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասինԶելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի համար դժվար կլինի ձմռանըՀայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասինԴեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերայինWP․ Հեգսեթը սահմանափակել է ԱՄՆ-ի և Կանադայի ռազմական համագործակցությունը«Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ ԱբրահամյանԻրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համարԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՄոլդովայի ընդդիմադիր գործիչը Սանդուին մեղադրել է ժողովրդավարությունը խաթարելու մեջՈւսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներումՍաքսը Աբու Դաբիի բանակցությունների գլխավոր խոչընդոտ է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումըԿկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռներըՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսիՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի».ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞նՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանինԹրամփը հրամայել է կապալառուներին համակարգել Կոնգրեսին ներկայացված տվյալներըՖրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ
Ամենադիտված