Փաշինյանը հայտարարել է, որ Ալիևի հետ հանդիպումը նորմալ է անցել
Արտաքին Քաղաքական
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցով նորմալ է անցել:
«Հանդիպումը նորմալ է անցել»,- ասել է Փաշինյանը՝ պատասխանելով ТАСС գործակալության թղթակցի հարցին:
Ադրբեջանի նախագահն իր հերթին կոչ է արել սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնազրույցը տևել է երկու ժամ: Որից հետո նրանց են միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)