ՀՖՖ-ի պարզաբանումը` «Արարատ»-ի ֆուտբոլիստ ու Աբրահամ Խաշմանյանի միջև ծագած խնդրի մասին
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարզաբանել է «Արարատ»-ի ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանեի ու թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի միջև ծագած խնդիրը:
ՀՖՖ-ի հայտարարության մեջ ասվում է.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին 2 օրերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մի շարք հարցադրումներ է ստանում Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանեի միջև ծագած խնդրի վերաբերյալ, ցանկանում ենք պարզաբանել հետևյալը:
«Արարատ» ՖԱ ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանեն, իրոք, բողոք-նամակով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ նշելով, որ «Արարատ» ՖԱ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հարվածել է իրեն և ռասիստական արտահայտություններ թույլ տվել իր նկատմամբ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համապատասխան մարմիններն արդեն լսել են երկու կողմերի բացատրությունները և ներկայումս զբաղվում են գործի ուսումնասիրությամբ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)