Դատախազությունը Լևոն Սարգսյանի հայտնաբերման մասին դեռևս չունի տեղեկություններ
Իրավունք
ՀՀ դատախազությունը Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի համար էքստրադիցիոն գործընթաց չի սկսել, քանի որ նրա հայտնաբերման մասին դեռ տեղեկություններ չկան:
Այս մասին ԱԺ-ում պետաիրավական հարցերի հանձնաժողովի փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Նրա հայտնաբերման համար դեռևս տեղեկություններ չկան: Էքստրադիցիոն գործընթացը սկսվում է, երբ որ անձը հայտնաբերվում է:Երբ տվյալ երկրի իրավապահ մարմինները հայտնաբերում, մեզ հայտնում են, այդ ժամանակ առաջանում են մեր գործողությունները»,-ասել է Դավթյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ Լևոն Սարգսյանն արաբական երկրներից մեկում է, Դավթյանն ասել է՝ իրենք էքստրադիցիոն գործընթաց կարող են սկսել միայն այն դեպքում, երբ մարդուն հայտնաբերում, ձերբակալում են և իրենց դրա մասին պաշտոնապես տեղեկացնում են:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)