Արմեն Գրիգորյանը ցավակցել է ղազախ գործընկերոջը
Քաղաքական
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական, անվտանգության խորհրդի քարտուղար Գաբիթ Բայժանովին՝ Ղազախստանի զինված ուժերին պատկանող Մի-8 ռազմական ուղղաթիռի վթարի կապակցությամբ։
Հեռագրում ասված է.
«Հարգելի գործընկեր,
Խոր վշտով տեղեկացա Ղազախստանի զինված ուժերին պատկանող Մի-8 ռազմական ուղղաթիռի վթարի մասին, որի կապակցությամբ հայտնում եմ Ձեզ իմ խորազգաց ցավակցությունը և խնդրում կարեկցանքի ու սփոփանքի խոսքեր փոխանցել զինվորական պարտքը կատարելիս զոհված զինծառայողների հարազատներին ու մերձավորներին»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան