Ինչու Վիեննայում Նիկոլ Փաշինյանին չդիմավորեցին գոնե բարձրաստիճան պաշտոնյաներ
Քաղաքական
Ինչպես արդեն տեղեկացրել էինք վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Վիեննա: Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ վարչապետին դիմավորեցին ոչ պաշտոնական արարողակարգով:
Օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին դիմավորեց Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանը։ Ժամեր անց սոցիալական ցանցերում օգտատերերը սկսեցին բացասաբար քննարկել իրավիճակը` մտահոգություն հայտնելով, թե ինչու Վիեննայում Նիկոլ Փաշինյանին չեն դիմավորել Ավստրիայի գոնե բարձրաստիճան պաշտոնյաներ:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը նշեց, որ վարչապետի այցը` ինչպես ցանկացած այց, ունեցել է նախապես պլանավորված դիվանագիտական ներկայացուցչական սկզբունք:
«Ես այստեղ մտահոգությունների կարիք չեմ տեսնում: Ցանկացած այց կազմակերպվում է նախապես պլանավորված հիմնավորումներով` այդ թվում դիմավորողների և ճանապարհողների ֆորմատով: Գոյություն ունի ընթացակարգ, որով կազմակերպվում է պաշտոնյաների դիmավորման արարողակարգը և այդ արարողակարգին համաձայն կատարվել է նաև այս այցը: Բոլորիս հայտնի է, թե ինչի համար է վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել Վիեննա, այդ ֆորմատի շրջանակներում նրա այցելության արարողակարգը կատարվել է պատշաճ»- եզրափակեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այցի շրջանակներում նաև համդիպում է ունեցել Ավստրիայի նախագահի և կանցլերի հետ, ապա` հայ համայնքի ներկայացուցիչների հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)