Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 19:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց):
Լոռու և Շիրակի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ, Գեղարքունիքի Մարտունի, Գավառ, Սևան, Ճամբարակ, Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան քաղաքներում, Գորայք գյուղում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի (մերկասառույց) տարածաշրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին մառախուղ է:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)