Վարչապետի որդու համար կարտոֆիլ կլպելն ու ավել անելը զապադլո չի. Փաշինյան
Քաղաքական
Վիեննա կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով ՀՀ զինված ուժերում կանոնադրային հարաբերությունների մասին նշել է, որ իր որդու համար կարտոֆիլ մաքրելը «զապադլո» չի:
«Վերջերս ես հանձնարարեցի, որ ինձ գաղտնի տեղեկանք տան, թե ինչպես է իմ որդին ծառայում բանակում: Շատ ուրախացա, տեսնելով զեկույցը, որ նա բոլոր աշխատանքներին մասնակցում է, բոլոր աշխատանքներին, առանց բացառության, այդ թվում նաեւ զորամասը մաքրելու աշխատանքներին, որովհետեւ, եթե ես, լինելով ՀՀ վարչապետ, կռանում եմ Երեւան քաղաքի կենտրոնում, ծնկաչոք ծխախոտի ծխուկներն եմ հավաքում, իմ տղան ծառայելից պետք է ավելը վերցնի ու մաքրի իր զորամասի տարածքը: Եվ դա իր հարամար պետք է լինի ոչ թե նվաստացուցիչ, դա իր համար պետք է լինի հպարտանալու առարկա»,- ասաց վարչապետը:
Նա հույս հայտնեց, որ լսելով այդ ամենը, ուրիշ զորամասերում այս ամենի մասին կլսեն ու հետեւություն կանեն. «Հույս ունեմ, կսեն, որ վարչապետի որդու համար կարտոֆիլ կլպելը զապադլո չէ, ավել անելը զապադլո չէ, կոկիկ լինելը զապադլո չէ, ուրիշների նկատմամբ հարգանքով լինելը եւ լինել շարքային ծառայող, բուն եւ փոխաբերական իմաստով, ամոթ չէ, ընդհակառակը հպարտություն է»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)