«Ժամանակ». Սեփականաշնորհել է ՋՕԸ գրասենյակը՝ վերածելով առանձնատան
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի ոռոգման համակարգի պաշտոնյաներին՝ նշել էր, թե նրանք օլիգարխներ են, եւ պետությունը գնալու է նրանց հետեւից: Ջրային համակարգի օլիգարխիայի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը Էջմիածին ՋՕԸ ղեկավար Սուրեն Սեդրակյանն է: Վերջինս սեփականաշնորհել է էջմիածնի կենտրոնում գտնվող ՋՕԸ գրասենյակը՝ այն վերածելով առանձնատան: Էջմիածնի Հարկային տեսչության շենքը եւս սեփականաշնորհվել է Սեդրակյանի կողմից, հարկայինը այդ շենքում ընդամենը վարձակալ է: Սեդրակյանը սեփականաշնորհել է ջրային տնտեսությանը պատկանող Այղր լճի պոմպակայանը՝ այն վերածելով ռեստորանային համալիրի, որը հայտնի է «Պոպոքներ» անունով, Սեդրակյանին է պատկանում էջմիածին-Երեւան մայրուղու վրա գտնվող «Եդեմ» սգո սրահը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)