Ֆեդերերը եզրափակչում է
Սպորտ
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել Մայամիի մրցաշարի եզրափակիչ:
Կիսաեզրափակիչ դիմակայությունում Ֆեդերերը ուժերը չափել է Կանադան ներկայացնող Դենիս Շապովալովի հետ ու առավելության հասել 6:2, 6:4 հաշվով:
Պայքարը տևել է 1 ժամ 14 րոպե:
Տիտղոսի համար շվեյցարացին կպայքարի Ջոն Իսների հետ, ով կիսաեզրափակիչ մյուս խաղում 7:6 (7:3), 7:6 (7:4) հաշվով առավելության է հասել Ֆելիքս Օժե-Ալյասիմի նկատմամբ:
Նշենք, որ Ջոն Իսները Miami Open-ի գործող չեմպիոնն է:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)