Ադրբեջանն Արցախի դիրքապահների ուղղությամբ 1 շաբաթում արձակել է 1000 կրակոց
Հասարակություն
Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում մարտի 24-30-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 170 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնային գծի բոլոր ուղղություններում` շարունակելով իրականացնել արդյունավետ մարտական հերթապահություն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան