Արհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային Կորեան Նավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել են Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներ Անօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգի 6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներին Արշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել է Հեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերը Երևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել է Ուկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջ Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Հրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավոր Ինչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրը 

Խաղաղությունից խոսելով՝ խաղաղություն ձեռք չես բերի. ՀՅԴ ներկայացուցիչ

Քաղաքական

«Պաշտպանության նախարարի հայտարարությունը ողջունելի է և բազմիցս ասել ենք, որ պսատերազմից խուսափելու լավագույն ձևը դրան միշտ պատրաստ լինելն է: Պաշտպանության նախարարի հայտարարությունը հստակ ուղերձ էր մեր հակառակորդին, որ հերթական ոտնձգության ժամանակ մենք չենք սահմանափակվի պաշտպանվելով և կգնանք առաջ: Կարծում եմ՝ ճիշտ ժամանակին արված հայտարարություն է և պարտվողական տրամադրությունները պետք է հայկական իրականության մեջ այլևս տեղ չունենան»,- այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով այսօր Նյու Յորքում ՀՀ Պն Դավիթ Տոնոյանի հայտարարությանն մասին, ըստ որի՝ «Տարածքներ խաղաղության դիմաց» արտահայտությունը վերաձևակերպվել է՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»:

Դավիթ Տոնոյանի խոսքով՝ ոչ մի բան չի զիջվելու: Հնարավոր են կոմպրոմիսներ, բայց ոչ զիջումներ: Սաղաթելյանից հետաքրքրվեցի՞նք՝ արդյոք հակասություններ չի՞ տեսնում նախարարի խոսքում այն  առումով, որ մի դեպքում խոսում է պատերազմի և նոր տարածքների, մյուս դեպքում՝ կոմպրոմիսների գնալու մասին:

 «Կարծում եմ, որ պաշտպանության նախարարը և առհասարակ հայկական կողմը զիջումների մասին պետք է չխոսի այնքան ժամանակ, մինչև հստակ հասկանանք՝ Ադրբեջանն ինչի է պատրաստ և ինչ է զիջելու»,- ասաց Սաղաթելյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է Տոնոյանի հայտարարությունը Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպման և խոսակցության հետևանք է, Սաղաթելյանը պատասխանեց.  «Ոչինչ պնդել չենք կարող: Իմ տպավորությամբ Վիեննայում որևէ բեկումնային բան տեղի չի ունեցել, հերթական հանդիպումն էր: Զիջումներ ասելով՝ խաղաղություն չենք ստանա, խաղաղություն կստանանք մեր վճռականությամբ: Եթե մեր հայկական իրականության մեջ լինեն մարդիկ, ովքեր շարունակեն խոսել տարածքներ խաղաղության դիմաց թեզը առաջ տանելով՝ մենք դրանով կնախապատրաստենք ավելի մեծ պատերազմներ: Այսինքն՝ խաղաղությունից խոսելով խաղաղություն ձեռք չես բերի: Մենք պարտավոր չենք շարունակ պաշտպանվել ու անհրաժեշտության դեպքում պետք է գնանք առաջ»,- նշեց նա:

Սաղաթելյանը նշեց՝ «Տարածքներ խաղաղության դիմաց» թեզն իրենց համար անընդունելի է, ու դա քննարկման ենթակա չէ. «Ով-ով՝ Դաշնակցությունը շատ լավ գիտի, թե ինչ է պատերազմը, զգացել է իր կաշվի վրա և մենք պատերազմին կողմ չենք, բայց պատրաստ ենք պատերազմի, քանի որ զիջելու բան չունենք: 2016թ. ապրիլին մեկ անգամ ևս երևաց, որ սահմանները պաշտպանելու գործում hայ ժողովուրդը միասնական է: Մենք մշտապես կողմ ենք եղել, որ Արցախի խնդիրը լուծվի բանակցությունների ճանապարհով, բայց պետք է հասկանանք նաև՝ հակառակ կողմը պատրաստ է դրանց, թե ոչ: Սակայն Արցախի հարցում նոր իշխանությունների որդեգրած դիրքորոշումներում մշուշոտ տարրեր կան, մեր համար ամբողջական հայտնի չէ, թե ինչպես է նոր իշխանությունը պատկերացնում Արցախի հարցի կարգավորումը»,-ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային ԿորեանԹրամփը Սթիվեն Միլլերին առաջարկել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնինՆավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել ենՇվեյցարիայում շուրջ 40 հազար մարդ բողոքի է դուրս եկել ռազմական ծախսերի ավելացման դեմԳարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներԱնօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգիThe Times․ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է երկիրը վերադարձնել Եվրամիություն6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներինԱրշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել էՄեկ շաբաթում վեց նավթատար հարձակման է ենթարկվել Հորմուզի շրջանումՀեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերըԵրևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել էԱՄՆ-ը հերքել է Իրանի Քեշմ կղզուն նոր հարված հասցնելու մասին տեղեկությունըՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջԱրտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Թրամփը պաշտոնից հեռացրել է Սպիտակ տան կիբեռանվտանգության ղեկավարինՀրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավորՇվեդիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Կիևի պայթյունի պատճառովԻնչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրըՕրվա խորհուրդ. նոյեմբերի 21Թրամփը Լեհաստանում ռուսական հրթիռների հայտնվելը սխալ է անվանելԵրեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասինԶելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի համար դժվար կլինի ձմռանըՀայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասինԴեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերայինWP․ Հեգսեթը սահմանափակել է ԱՄՆ-ի և Կանադայի ռազմական համագործակցությունը«Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ ԱբրահամյանԻրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համարԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՄոլդովայի ընդդիմադիր գործիչը Սանդուին մեղադրել է ժողովրդավարությունը խաթարելու մեջՈւսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներումՍաքսը Աբու Դաբիի բանակցությունների գլխավոր խոչընդոտ է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումըԿկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռներըՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսիՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի».ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞նՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանինԹրամփը հրամայել է կապալառուներին համակարգել Կոնգրեսին ներկայացված տվյալներըՖրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապը
Ամենադիտված