«Մոլորակի ժամ 2019»․ այսօր մեկ ժամով կանջատվեն լույսերը
Այսօր աշխարհի տարբեր անկյուններում Երկիր մոլորակի բնակիչները և տարբեր կազմակերպությունները կոչ են անում մեկ ժամով անջատել էլեկտրականությունը: Այս կերպ նրանք փորձում են ուշադրություն հրավիրել էկոլոգիական խնդիրների վրա:
Բնապահպանական այս ուշագրավ միջոցառումը ամենամյա է և կրում է «Մոլորակի ժամ» անվանումը: Հայաստանը նույնպես մասնակցում է այս նախաձեռնությանը: Այսօր` ժամը 20:30-21:30-ը, կանջատվեն Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը:
Բնապահպանական միջոցառմանը այս տարի մասնակցում են աշխարհի ավելի քան 60 երկրներ: Միջոցառումն առաջին անգամ կազմակերպվել է 2007 թվականին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում՝ նպատակ ունենալով միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)