Ով է առողջապահության ձերբակալված փոխնախարարը
Իրավունք
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ԱԱԾ-ն ձերբակալել է առողջապահության փոխնախարարներից մեկին: Տարածված տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածը Արսեն Դավթյանն է:
Տեղեկությունները ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց ճշտել ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանից, սակայն վերջինս ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց. «Այս պահին մամուլին հաղորդելու տեղեկություն չունի»,- ասաց նա՝ նշելով, որ տեղեկություններ ունենալու դեպքում կհաղորդի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով, կաշառք վերցնելու պահին:
Նշենք, որ Արսեն Դավթյանը փոխնախարարի պաշտանում նշանակվել է հեղափոխությունից հետո` 2018 թ. մայիսին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)