Արհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային Կորեան Նավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել են Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներ Անօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգի 6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներին Արշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել է Հեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերը Երևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել է Ուկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջ Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Հրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավոր Ինչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրը 

Ներքին խաղեր՝ Հանրային ՀՌԸ խորհրդի նախագահի մրցույթում

Հասարակություն

Ապրիլի 1-ին հայտնի կդառնա, թե ով է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը: Թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 23 թեկնածու: Նրանցից մեկն էլ «Հայեր» մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանն է, ում հետ զրուցել ենք Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի գործունեության, մրցույթի անցկացման, թեկնածուների և այլ հարցերի շուրջ:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Արայիկ Մանուկյանը նշեց, որ մրցույթի մասնակիցների մի մասին ճանաչում է, նրանք հեռուստատեսության, ռադիոյի ոլորտից են, սակայն կան նաև այնպիսիք, որոնք ընդհանրապես կապ չունեն ոլորտի հետ, հավանաբար հենց նրանց չեմ ճանաչում. «Ես ուրախ եմ, որ 23 մարդ մասնակցում է մրցույթին, դա նշանակում է, որ իրավիճակը որոշակիորեն փոխվել է, որովհետև նախկինում մրցույթներին որևէ մեկը չէր մասնակցում կամ մեկ-երկու մարդ էր մասնակցում, որովհետև բոլորը համոզված էին, որ այդ պաշտոնները Բաղրամյան 26-ում էին որոշվում և լինում էին կամ քաղաքական նկատառումներով, կամ նվեր այդ մարդու վաստակի դիմաց, կամ պայման, որ նշանակվելուց հետո պետք է լծվեն այն քաղաքական քարոզչությանը, որը Բաղրամյան 26-ը նախանշել է: Կարծում եմ՝ հիմա նման խնդիր չկա և համոզված եմ՝ այս մրցույթի արդյունքը կանխորոշված չէ և միջամտություն չի լինելու վարչապետի կողմից»,- ասաց նա:

Սակայն Մանուկյանը մտահոգություն հայտնեց, որ կան ներքին խաղեր՝ հույս ունենալով, որ դրանք չեն ազդի մրցույթի վրա: Բանն այն է, որ մրցութային հանձնաժողով ձևավորած անձինք ևս թեկնածուների թվում են. «Նրանք երեքն են և նրանց պետք է ընտրի մի մրցույթային հանձնաժողով, որը ձևավորվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից: Իհարկե, անօրինական ոչինչ չի լինում և օրենքը չի արգելում մասնակցել, սակայն կա խնդրի էթիկական նորմը: Արդար կլիներ, եթե իրենք հրաժարվեին իրենց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պաշտոններից, հետո նոր մասնակցեին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի մրցույթին: Սակայն նկատվում են նաև որոշակի պայմանավորվածություններ միմյանց մեջ՝ Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթը ևս չեն ավարտում, սպասում են՝ ընտրվի ՀՌԽ նախագահ, որպեսզի նրա հետ, կոպիտ ասած, համաձայնեցնեն, թե ում ընտրել: Սա շատ վատ նախադեպ է»,- նշեց նա։

Անդրադառնալով խորհրդի գործունեությանը, Մանուկյանը դժգոհեց, որ որդեգրվել է քաղաքականություն՝ ցուցադրում են այն, ինչը պահանջում է հասարակությունը. «Մենք տուրք ենք տվել ռաբիս երաժշտությանը, հեռուստատեսային սերիալների արտադրանքի ստեղծմանը, ուշադրություն չենք դարձրել հայոց լեզվին: Իմ գլխավոր խնդիրը համարում եմ այդ փիլիսոփայության փոփոխությունը: Պետք է առաջնորդվել ոչ թե գաղափարախոսությամբ, թե ցուցադրում ենք այն, ինչը պահանջում է հասարակությունը, այլ Հանրային ՀԸ, Հանրային ռադիոն և «Շողակաթ»-ը պետք է առաջնորդվեն պահանջարկ ձևավորելու քաղաքականությամբ, որպեսզի տարիներ անց կարողանանք ունենալ լավ հասարակությունը: Հանրային ՀԸ պետք է դուրս լինի ռեյտինգային շուկաներից, չմրցակցի մասնավորների հետ, քանի որ դրանք ևս կեղծ են ձևավորված»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ օրենքով սահմանվում է, որ հասարակությունը պետք է տեղեկացված լինի և՛ աշխարհաքաղաքական, և՛ տնտեսական, և՛ արտաքին քաղաքականության խնդիրներից, ապա հարց բարձրացրեց՝ արդյո՞ք տեղեկացված է. «Ոչ, որովհետև միայն լրատվական թողարկումը բավարար չէ խնդիրը լուծելու համար: Մենք այսօր աշխարհաքաղաքական լուրջ մարտահրավերներ ունենք Հայաստանի շուրջ և դրանց մասին խոսակցություններ կարող ենք տեսնել բոլոր հեռուստաընկերություններով, բայց ոչ Հանրային ՀԸ-ում: Այդ խոսակցությունը պետք է լինեն բոլոր կողմերի ներգրավվածությամբ, որպեսզի հնարավոր լինի լավ, վատ կամ թերի կողմերի մասին խոսելու»,- ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թեկնածուն:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուին կրկին հոսպիտալացրել ենԱրհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային ԿորեանԹրամփը Սթիվեն Միլլերին առաջարկել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնինՆավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել ենՇվեյցարիայում շուրջ 40 հազար մարդ բողոքի է դուրս եկել ռազմական ծախսերի ավելացման դեմԳարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներԱնօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգիThe Times․ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է երկիրը վերադարձնել Եվրամիություն6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներինԱրշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել էՄեկ շաբաթում վեց նավթատար հարձակման է ենթարկվել Հորմուզի շրջանումՀեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերըԵրևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել էԱՄՆ-ը հերքել է Իրանի Քեշմ կղզուն նոր հարված հասցնելու մասին տեղեկությունըՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջԱրտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Թրամփը պաշտոնից հեռացրել է Սպիտակ տան կիբեռանվտանգության ղեկավարինՀրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավորՇվեդիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Կիևի պայթյունի պատճառովԻնչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրըՕրվա խորհուրդ. նոյեմբերի 21Թրամփը Լեհաստանում ռուսական հրթիռների հայտնվելը սխալ է անվանելԵրեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասինԶելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի համար դժվար կլինի ձմռանըՀայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասինԴեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերայինWP․ Հեգսեթը սահմանափակել է ԱՄՆ-ի և Կանադայի ռազմական համագործակցությունը«Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ ԱբրահամյանԻրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համարԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՄոլդովայի ընդդիմադիր գործիչը Սանդուին մեղադրել է ժողովրդավարությունը խաթարելու մեջՈւսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներումՍաքսը Աբու Դաբիի բանակցությունների գլխավոր խոչընդոտ է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումըԿկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռներըՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսիՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի».ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞նՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանինԹրամփը հրամայել է կապալառուներին համակարգել Կոնգրեսին ներկայացված տվյալներըՖրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրին
Ամենադիտված