«Փյունիկ»-ը խուսափեց պարտությունից, «Լոռի»-«Արարատ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Սպորտ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում կայացան 24-րդ տուրի ևս երկու հանդիպում:
«Բանանց»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Փյունիկ»-ին: Հանդիպման մեկնարկից 4 րոպե անց «Բանանց»-ից խաղի հաշիվը բացեց Վահագն Այվազյանը, իսկ «Փյունիկ»-ից ավելացված րոպեին իր թիմին պարտությունից փրկեց Ռումյան Հովսեփյանը: «Բանանց»-«Փյունիկ»՝ 1:1:
Օրվա մյուս խաղում Վանաձորի «Լոռի»-ն տանն ընդունեց «Արարատ»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Վանաձորյան ակումբից աչքի ընկան Նանա Անտվին և Ջոնել Դեսիրեն, իսկ «Արարատ»-ից գոլերը խփեցին Վարդան Արզոյանը և Սարգիս Մեթոյանը:
24-րդ տուրի վերջին՝ 4-րդ, հանդիպումը կկայանա ապրիլի 1-ին, որտեղ «Արցախ»-ը կմրցի «Գանձասար-Կապան»-ի հետ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան