Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել․ մեկ մարդ ծանր վիրավորվել է «Փաստ». ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին «Հրապարակ»․ Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է «Ժողովուրդ». TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին Իրանի նախագահը բացահայտել է ԱՄՆ-ի առաջարկի մանրամասները Հորմուզի նեղուցի վերաբերյալ «Փաստ». Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը «Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում «Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով «Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. շուտով նա կլքի խորհրդարանը ու բա՞նտ կգնա «Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» «Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում Սեպտեմբերի 26-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը մատուցել է Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան 40-օրեքի հոգեհանգստյան կարգ

Հասարակություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Ս. Գայանե վանքում մարտի 31-ին մասնակցել է Ս. Պատարագի արարողությանը: Պատարագիչն է եղել Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Թադեոս վարդապետ Զիրեկյանցը: Հավարտ Սուրբ Պատարագի կատարվել է հոգեհանգստյան պաշտոն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ ազգային մեծ բարերար, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության երկարամյա նախագահ բարեհիշատակ տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան 40-օրեքի առիթով: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հոգեհանգստյան արարողությունից առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկաներին ուղղեց իր հայրական խոսքը: Վեհափառ Հայրապետը, մասնավորապես, ասաց. 
«Սիրելիներ,

Աղոթական ոգով, տխրությունը մեր սրտերում համախմբվել ենք Հայ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ազգային մեծ բարերար Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան քառասնօրյա արարողության առիթով: 
Այսօրվա կիրակին անվանակոչված է Դատավորի կիրակի, որ բերում է հորդորը անձանձրույթ աղոթքով, աստվածահաճո վարքով ու գործերով քրիստոնեական հավատքը վկայելու: Հավատավոր այսպիսի ընթացքով է զարդարված հոգելույս Լուիզ Մանուկյան Սիմոնի երկրային կյանքը: 

Նրա մահը մեծ կորուստ է մեր Սուրբ Եկեղեցու և ժողովրդի համար: Քառասնօրյա այս շրջանում ապրեցինք և՛ կորստի ցավը, և՛ նրա պայծառ հիշատակի, թողած վաստակի մխիթարությունը: Եվ թեպետ ժամանակն ու հեռավորությունն են բյուրեղացնում անհատականությունների իրական արժեքը, սակայն Լուիզ Մանուկյան Սիմոնի գործունեության բարի արգասիքները վկայում են նրա ինքնության մեծությունը: Մեր ժողովրդի ու Եկեղեցու պատմության վերջին քառասուն տարիներին, թե՛ դժվարին և թե՛ ուրախ պահերին, հոգելույս Լուիզ Մանուկյան Սիմոնը բազում անգամներ իր բարերար գործունեությամբ շենություն է հավելել ազգային-եկեղեցական մեր կյանքին ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի: 

Լուիզ Մանուկյան Սիմոնը եղավ իր ծնողների՝ Ալեք և Մարի Մանուկյան նվիրյալ ամոլի ավանդների շարունակողը: Նրա նախագահությամբ նորովի արգասավորվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության առաքելությունը ի սփյուռս աշխարհի, բարի արդյունքներով զարդարվեցին նրա ձեռնարկումները կրթական, մշակութային, առողջապահական, եկեղեցաշինության ոլորտներում: 

Իր կյանքի ու գործունեության համապատկերի մեջ պայծառությամբ վեր է հառնում Լուիզ Մանուկյան Սիմոնի վառ կերպարը՝ զարդարված բարեհոգությամբ, հայրենասիրությամբ, ազգանվիրումով ու եկեղեցանվիրումով: Լուիզ Մանուկյան Սիմոնի անձն առինքնող էր` իր հոգու և ոգու ուժականությամբ, որում զուգորդվում էին սթափ ու հաստատուն միտքը և նուրբ ու բարի սիրտը: Միայն անսասան նվիրումի ու կամքի տեր անձը, ինչպիսին էր Լուիզ Մանուկյան Սիմոնը, կարող էր միաձուլել այս երկու հատկությունները: 

Ազգասեր ծնողներից ժառանգած հայրենասիրությամբ` նա անհոգնաբեկ էր ազգային կյանքն ու հայրենիքը ավելի լավը դարձնելու իր ձգտումներում ու ջանքերի մեջ՝ լինելով անչափ բարի ու կարեկից շրջապատի ու մարդկանց հանդեպ: Նա մեր ժողովրդի կողքին էր դժվարությունների ու պայքարների մեջ, ուրախությունների ու հաղթանակների ժամանակ և հենց այս կարողությամբ Լուիզ Մանուկյան Սիմոնը նույնանում է այն քչերին, ովքեր հազարավորներից առանձնանում են իրենց կատարած բարի գործերով, կրած արժեքներով և արթնացրած հույսերով: Արդարև, իր կյանքով ու գործով նա հավերժի ճամփորդ է և իր անձով ու կերպարով ոգեշնչելու է սերունդներին և լուսավորելու նրանց կյանքի ընթացքը:

Մեր սրտերը պիտի շարունակեն կրել մեր ժողովրդի արժանավոր դստեր բարի հիշատակը: Այսպիսի պահերին բառերը բավարար չեն փարատելու այն տխրությունը, որ պատճառել է մահը: Մխիթարված ենք, որ Աստված մեր ազգին պարգևեց Լուիզ Մանուկյան Սիմոնի պես արժանավոր դուստր, ով ապրեց ու արարեց և կարողացավ իր մեծ գործերի հարուստ վաստակով անմահ հիշատակ թողնել և իրենով լույս ավելացնել հայ կյանքի անդաստանում: Նրա հիշատակի առջև պիտի խոնարհվեն ազգիս զավակները սերնդեսերունդ՝ որպես երախտիք նրա անանձնական սիրո ու ամենաանկեղծ նվիրումի առ ազգը, հայրենիքն ու Եկեղեցին: 

Ի խորոց սրտի հայցում ենք, որ Ողորմածն Աստված երկնային բարձունքներում հավիտենական երանության մեջ հանգչեցնի հոգին երախտարժան Իր աղախնու՝ Լուիզ Մանուկյան Սիմոնի, և Սուրբ Հոգու մխիթարությունը պարգևի զավակներին, թոռներին, եղբորը, հարազատներին, բոլոր վշտացյալներին և մեզ ամենքիս: «Յիշեսցէ Տէր զհոգի նորոգ ննջեցելոյն և հանգուսցէ զնա ի լոյս երեսաց Աստուածութեան Իւրոյ. զի «ոգիք արդարոց ի ձեռին Աստուծոյ են… և յոյս նոցա լի է անմահութեամբ» (Իմաստ. Գ 1,4)»: 

Խունկ, աղոթք և օրհնություն Լուիզ Մանուկյան Սիմոնի լույս հիշատակին. ամեն»: 

Արարողությանը ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ, ՀԲԸՄ-Հայաստանի նախագահ տիար Վազգեն Յակուբյանը և ՀԲԸՄ անդամներ:

Հոգևոր դասը և հավատավոր ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված լուսահոգի տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի հոգու խաղաղության և հանգստության համար»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել․ մեկ մարդ ծանր վիրավորվել է «Փաստ». ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին«Հրապարակ»․ Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է «Ժողովուրդ». TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին Իրանի նախագահը բացահայտել է ԱՄՆ-ի առաջարկի մանրամասները Հորմուզի նեղուցի վերաբերյալ «Փաստ». Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը «Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում «Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով «Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. շուտով նա կլքի խորհրդարանը ու բա՞նտ կգնա «Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» «Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում Սեպտեմբերի 26-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր«Փաստ». Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս «Հրապարակ»․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ)Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում ՀայաստանըԻրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԲաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին Բրեդ Փիթի երիտասարդ սիրելին թափանցիկ զգեստով նրա հետ ներկայացել է կինոփառատոնինՎանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ) Սթիվեն Սիգալը հոգևոր նպատակներով մեկնել է ԲուրյաթիաՊուտինը զգուշացրել է՝ իրավիճակի սրումը լավ բանի չի հանգեցնի Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել․ Արուսիկ Տիգրանյան Շոուբիզնեսում նոր սկանդալ. Կամո Թովմասյանը՝ Արուսիկ Տիգրանյանին․ «Էսքան ապո՞ւշ»Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ) 28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ) Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի McDonald's-ի պահեստինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել Մասնագետները նշել են՝ ովքեր չպետք է հալվա օգտագործենԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն Մակրոնը կոչ է արել ստեղծել միջազգային կազմակերպություն՝ արհեստական ​​բանականությունը կարգավորելու համարՄահացել է Սամվել Մեսրոպյանը
Ամենադիտված