Գաբրիել Սարգսյանը 18-րդն է Շարժայի մրցաշարում
Սպորտ
Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանն ավարտեց ելույթներն ԱՄԷ-ի միջազգային մրցաշարում:
Սարգսյանը վերջին՝ 9-րդ տուրում, ոչ-ոքի խաղաց Հնդկաստանի ներկայացուցիչ Դիպան Չակրավարտիի հետ: 9 հնարավորից հավաքելով 6 միավորով Գաբրիել Սարգսյանը Շարժայի մրցաշարում գրավեց միայն 18-րդ տեղը՝ առաջատարներին զիջելով մեկ միավոր:
Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած «Շարժա Մասթերս» խոշոր միջազգային մրցաշարին մասնակցում էին 178 շախմատիստ 31 երկրից, այդ թվում՝ 35 գրոսմայստեր:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան