Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. տուժածներ չկան
Հասարակություն
Մարտի 31-ին, ժամը 19:19-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Վերին Ծաղկավան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին այրվում է «Mercedes» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է «Mercedes E240» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:50-ին, մարվել՝ 20:36-ին:
Այրվել է ավտոմեքենայի շարժիչը՝ մասամբ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)