«Բանանց»-ը նոր անվանում կունենա
Սպորտ
Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբը կփոխի անվանումը: Ամփոփվել են «Բանանց» ՖԱ-ի անվանափոխության վերաբերյալ իրականացված հարցման արդյունքները:
Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Հարցմանը մասնակցած ավելի քան 2500 ֆուտբոլասերների քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությունը ստացավ «Ուրարտու» տարբերակը՝ 39.5 տոկոս:
«Բանանց» ֆուտբոլային ակումբը հիմնադրել է 1992 թվականի հունվարի 20-ին` ներկայացնելով Կոտայքի մարզը: Առաջին մրցաշրջանում թիմը նվաճել է Հայաստանի գավաթը, իսկ առաջնությունում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:
1995 թվականից «Բանանց»-ը դուրս է եկել Հայաստանի առաջնությունից, սակայն ակումբը վերածնունդ է ապրել 2001 թվականից:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան