Ազատ ոճային ըմբիշները մեկնում են Եվրոպայի առաջնության մեդալների համար պայքարելու. Հաբեթնակ Կուրղինյան
Սպորտ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի կարծիքով՝ թիմը Եվրոպայի առաջնության է մեկնում մեդալների համար պայքարելու:
«Եվրոպայի առաջնությանը մեկնում ենք հիմնականում երիտասարդ կազմով, բայց այն ձևավորվել է Հայաստանի առաջնության արդյունքում: Եվրոպայի այս առաջնությունում մեր երիտասարդ մարզիկները կկարողանան փորձ ձեռք բերել աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալու նպատակով, որը վարկանիշային է Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար: Իհարկե, մենք մեկնում ենք այս առաջնությանը մեդալների համար պայքարելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց մարզիչը:
Կուրղինյանի խոսքով` հուսադրող է, որ երիտասարդները հեռանկարային են: «Փորձելու ենք մինչև Տոկիոյի Օլիմպիական խաղերը ձևավորել լավ հավաքական»,- եզրափակեց մասնագետը:
Եվրոպայի այս տարվա առաջնությունում Հայաստանը ներկայացնում է 9 մարզիկ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)