«Պայքար, պայքար մինչև վերջ»․ ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Հայկ Այվազյանը
Քաղաքական
Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայկ Այվազյանն ազատվել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից։ Հայկ Այվազյանից իր ազատման պատճառների մասին տեղեկատվություն ստանալ չհաջողվեց, ավելի ուշ նա իր ֆեյսբուքի էջում գրեց` պաշտոնական պարզաբանումների համար դիմել վարչապետի աշխատակազմ կամ գրասենյակ:
«Հարգելիներս F.A.Q անենք մի քիչ, մանրամասն՝ ոչ այս պահին։ Սա առաջնահերթություն չէ ինձ համար այս պահին։
1. Դիմում չեմ գրել,
2. Ինձ ազատել են,
3. Պատճառներին տեղյակ չեմ, կարող եմ միայն ենթադրություններ անել,
4. Պաշտոնական պարզաբանումների համար դիմեք վարչապետի աշխատակազմ կամ գրասենյակ՝ այն նոր ղեկավար ունի։
Այս պահին խնդրում եմ չզանգահարել. գոնե մի օր։
Պայքար, պայքար մինչև վերջ»,- գրել է նա։
Անսալով վերջինիս՝ կապ հաստատեցինք Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ, սակայն այստեղից որևէ էական պատասխան չտվեցին՝ ուղորդելով ազատման հիմքերի մասին տեղեկանալ վարչապետի համապատասխան օրենքի որոշման ուսումնասիրմամբ։
Հայկ Այվազյանը 2018 թ. հունիսի 11-ին հենց վարչապետի որոշմամբ նշանակվել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար։ Իսկ մինչ այդ՝ 2009 թվականից կառավարության կազմում զբաղեցրել է Տեսչական բարեփոխումների գծով տարբեր պաշտոններ։
Նշենք, որ նրա փոխարեն տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար է նշանակվել Արթուր Ասոյանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան