Հովիկ Աբրահամյանի կինը նոր այգիներ է հիմնել․ Hetq.am
Հասարակություն
Hetq.am-ը գրում է․
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կինը՝ Ջուլիետա Աբրահամյանը, Արարատի մարզի Նարեկ գյուղում նոր այգիներ է հիմնել: Մեկ կադաստրային ծածկագրի տակ գտնվող Ջուլիետա Աբրահամյանին պատկանող 44,5 հա հողամասերից 22 հա եղել է 4-րդ կարգի վարելահող: Նարեկ համայնքի ղեկավարի որոշմամբ այդ ցածրարժեք հողատեսքը փոխադրվել է բարձրարժեք հողատեսքի, քանի որ հիմնվել են այգիներ:
Դեռևս 2014թ. գրել էինք, որ Ջուլիետա Աբրահամյանի անունով միայն Նարեկ գյուղում գրանցված է 120 հա հողատարածք, որից 100 հա-ն խաղողի այգի է, իսկ 20 հա-ն՝ խոտհարք:
Նարեկ համայնքի ղեկավար Գարուշ Հակոբյանն ասաց, որ այգիները հիմնվել են անցյալ տարի և հանձնաժողովի եզրակացության հիման վրա են հողատեսքը փոխել: Գարուշ Հակոբյանի խոսքերով՝ բացի նորաստեղծ այգին, Աբրահամյանները գյուղում այլ այգիներ ևս ունեն։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան