ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով «Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցել SpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա 30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքով Վան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում Գիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկ Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել Վինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Լիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակը Մեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում Իսպանիա 

«168 ժամ». Համալիրը՝ կազուսի առաջ

Հայկական Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է.

«Երեկ տեղեկություն էր ստացվել, որ ՀՀ կառավարության շենքի մոտ հաջորդ բողոքի ակցիան Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) աշխատակիցներն են պլանավորում իրականացնել: Աշխատակիցների դժգոհությունն աշխատավարձերի ուշացման հետ է կապված։ Մեզ հասած տեղեկատվության համաձայն՝ ամիսներով ուշացող աշխատավարձերից բացի՝ նոր տնօրինությունը միլիոնների կուտակված պարտքի բեռի տակ է կքել: Անցած շաբաթ նույնիսկ հոսանքազրկվել է շենքը, պարտքի պատճառով գազամատակարարումն էլ է դադարեցվել: Եվ այս ամբողջ կազուսային իրավիճակը ստեղծվել է պետական բյուջեից համալիրին հատկացվող գումարների ուշացման պատճառով:

Նշենք, որ 2019 թվականի պետական բյուջեով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի համար բյուջեից նախատեսված է հատկացնել 182 մլն 781.2 հզ դրամ, ընդ որում՝ այս գումարը որպես պահպանման ծախս է նախատեսված (ներառյալ՝ ԱԱՀ): Տարվա երկրորդ եռամսյակն է սկսվել, 2019թ. բյուջեից հատկացվող միջոցներից համալիրին ոչ մի կոպեկ դեռ չի փոխանցվել: Ուշացումների մասին տեղեկատվությունը Մարզահամերգային համալիրի տնօրենը հաստատեց մեզ հետ զրույցում, մեկնաբանություն, սակայն, խուսափեց տալ։ ՀՀ ֆինանսների նախարարությունում եւս հաստատում են, որ 3 ամիս ՄՀՀ-ին փոխանցում չի արվել, պատճառաբանությունը փաստաթղթավորման գործընթացով են պայմանավորում: Ֆինանսների նախարարության պաշտոնական հիմնավորումն այն է, որ Պետգույքի կառավարման կոմիտեից ֆինանսավորման հայտ դեռ չի ներկայացվել Մարզահամերգային համալիրի ծախսերի համար, որպեսզի նախարարությունը ֆինանսավորումը կատարի։ Քաոսային վիճակից նորանշանակ տնօրենը՝ «Շարմ» հոլդինգից համալիր տեղափոխված Կարեն Ղազարյանը (Կազարեւիչը), այս անգամ մի կերպ գլուխ է հանել:

Համալիրի վարձույթից ստացվող միջոցների հաշվին զրոյացվել են աշխատավարձերի պարտքերը, բանակցությունների միջոցով ու մասնակի վճարման դիմաց վերականգնվել է համալիրի գազամատակարարումը: Մեզ հետ զրույցում ասաց, որ նույն կերպ հաջողել է հոսանքի միացման հարցը լուծել: «Այս պահի դրությամբ աշխատավարձի պարտքեր չկան, ուշացումներ չեն եղել, սպառած գազի դիմաց մնացել է ընդամենը կես միլիոնի հասնող պարտք, իսկ էլեկտրաէներգիայի համար համալիրը 12 մլն դրամի պարտք դեռեւս ունի: Խնդիրն այս շրջանում լուրջ է, քանի որ բյուջեից ուշացող հատկացումներով է պայմանավորված, բայց սա համալիրի դեպքում կարելի է նաեւ նորմալ համարել, ի վերջո, առողջ օրգանիզմ է, ինքն իր պահպանման ծախսերը մասնակի կարող է եւ լուծել: Մենք ֆինանսավորման երկու ճանապարհ ունենք՝ բյուջեից եւ ձեռնարկատիրական գործունեությունից: Մինչ այս պահը, կարող եմ ասել, որ ձեռնարկատիրական գործունեությամբ վաստակած միջոցները բավարարել են, որ գոնե մարդկանց աշխատավարձերը բաշխենք ու մասամբ վճարենք սպառած գազի ու հոսանքի դիմաց: Բայց այդ միջոցները համալիրի ծախսերն ամբողջությամբ փակել չեն կարող, ու պետական մասի ֆինանսավորումը ուշանալու պատճառով է այսպիսի վիճակ ստեղծվել»,- պարզաբանեց Կարեն Ղազարյանը:

Համալիրի նորանշանակ տնօրենը չցանկացավ մեկնաբանել՝ սրանք նախկին տնօրեն Սամվել Մելիքսեթյանի պաշտոնավարման շրջանի՞ց մնացած պարտքերի կուտակումներ են, թե՞ նոր: Երաշխիքներ, որ ՄՀՀ աշխատակազմը նույն վիճակում նորից չի հայտնվի, առայժմ չկան, քանի որ պետական ֆինանսավորման պատասխանատու օղակներից մեզ այդպես էլ սպառիչ պատասխան չտվեցին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվումԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըԽաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոնԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջանԲրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճումCOP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ ԱբիսողոմոնյանՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է եղել Mining Armenia Forum 2026-ինՄեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համարՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջևԷստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համարՀյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկելCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՖրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձովՀայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնություններըՏեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի»«Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա էԳյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքըՃանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն ենՓաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտԱշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի«Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակինԵրեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամԱրարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներինՀանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ին
Ամենադիտված