Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներ Անօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգի 6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներին Արշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել է Հեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերը Երևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել է Ուկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջ Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Հրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավոր Ինչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրը Օրվա խորհուրդ. նոյեմբերի 21 Երեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասին 

«Իրատես». Թիկունքից հարված՝ Եվրոպային ու ՀՀ-ին

Հայկական Մամուլ

«Իրատես» թերթը գրում է.

«Մինչ Եվրոպան ծանր ու թեթեւ էր անում` ֆինանսավորե՞լ, թե՞ չֆինանսավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելում ներկայացրած 13 ծրագրերը` գորդյան հանգույցը կտրեց Վաշինգտոնը։ ՀԲ-ն առաջիկա հինգ տարվա համար Հայաստանն կհատկացնի կես միլիարդ դոլարի վարկ։ Այլ կերպ ասած, Ամերիկան մեկ զարկով խնդիրը լուծեց, եւ ինչպես հատուկ է իրեն, թիկունքից հարվածեց Եվրոպային ու Հայաստանին` բարի քեռու դեմքով։

Եվ այսպես, ՀԲ-ն Հայաստանին հատկացնում է 500 մլն դոլարի վարկ, որն ուղղվելու է կոռուպցիայի դեմ պայքարի, մարդկային կապիտալի զարգացման, բնապահպանական ցուցանիշների, արտահանման ծավալների ավելացման եւ այլ ծրագրերին։ Ավելին, ՀԲ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ այդ ծրագրերը համահունչ են ՀՀ կառավարության քաղաքական կամքին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 13 ծրագրերին, որոնց մասին նա խոսեց վերջին ասուլիսում` պատասխանելով մեր հարցին, թե որքան գումար է նախատեսում Եվրոպան հատկացնել այդ ծրագրերին. «Եվրամիության բարձր ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել դրամաշնորհների միջոցով աջակցել այդ ծրագրերին, սակայն Հայաստանը նույնպես իր բաժին ներդրումը պետք է ունենա այդ ծրագրերում։ Այստեղ մենք ունենք մի կարեւոր խնդիր` «Պետական պարտքի մասին» օրենքում առկա սահմանափակումն է, ըստ որի, պետական պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի որոշակի տոկոսը։

Հայաստանի համար այս պահին ներդրումային ամենատեսանելի աղբյուրներն արտաքին աղբյուրներն են, սակայն այդ դեպքում կարող է առաջանալ պետական պարտքի ծավալի մեծացում։ Մենք շատ լուրջ կքննարկենք` արդյոք մենք պատրա՞ստ ենք գնալ այդ ճանապարհով։ Առաջիկա 20 օրում մենք ԿԲ-ի եւ փորձագիտական հանրության ներկայացուցիչների ընդգրկմամբ կքննարկենք այդ հարցը, նոր միայն կկայացնենք որոշում»։ Այլ կերպ ասած, 2019-ի մարտի 19-ին վարչապետը բաց տեսքով ասաց, որ Հայաստանը կարող է ունենալ պետական պարտքի խնդիր, բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Չհասցրեց ՀՀ վարչապետն իր խոստացած լայն քննարկումն իրականացնել, Եվրամիությունը չհասցրեց հստակեցնել, թե որքան դրամաշնորհ է պատրաստ հատկացնել Հայաստանին, երբ, հոպ, ՀԲ-ն շռայլորեն, ինչպես ասում են, «С барского плеча» վարկը գցեց Հայաստանի ուսերին։ Վարկը դրամաշնորհ չէ, եւ պարզ չէ, թե Հայաստանը երբ դուրս կգա կես միլիարդ դոլար վարկի տոկոսների տակից։

Այսպիսով Վաշինգտոնը Հայաստանին զրկեց արտաքին աղբյուրներից օգտվելու կամ չօգտվելու իր իրավունքից։ Իհարկե, Հայաստանը կարող էր հրաժարվել այդ վարկից, բայց չմոռանանք, որ երբ կարիքի մեջ են, դժվար թե երես թեքես փող տվող ձեռքից։ Այն, որ հայաստանյան տնտեսությունն այսօր կարիքի մեջ է եւ լուրջ խնդիրներ ունի, ցավոք, դժվար է ժխտել։ Կարելի է ներկայացնել տնտեսության աշխուժացմանը միտված թվեր, սակայն իրականությունն ավելի խոսուն է։ Ինչեւէ։ Նկատենք, որ, խոշոր վարկ հատկացնելով Հայաստանին, Վաշինգտոնը փորձ է անում կանխել Եվրամիության ազդեցությունը Հայաստանում` ցուցադրելով իր հզորությունը։ Մյուս կողմից, եվրոպական իր գործընկերներին Վաշինգտոնը սա կարող է ներկայացնել որպես լավություն, քանի որ այս վարկը լուծում է վերը նշված 13 ծրագրերում Հայաստանի կառավարության ներդրումային չափաբաժնի հարցը։ ՀԲ-ի այս «նվերը» կարող է շատ թանկ նստել հայ ժողովրդի վրա (պատահական չէր վարչապետի մտահոգությունը պետական պարտքի ավելացման հարցում)։ Իրողությունները վկայում են, որ թե՛ Եվրամիությունը, թե՛ Վաշինգտոնը շահագրգռված են Հայաստանի պետական պարտքի ավելացման հարցում. ֆինանսական կախվածության դեպքում ցանկացած երկրի կարելի է թելադրել սեփական կամքը։ Ի դեպ, հարեւան Վրաստանում տնտեսության մեջ ուղղակի ներդրումներ արվեցին ոչ վարկային միջոցների հաշվին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շվեյցարիայում շուրջ 40 հազար մարդ բողոքի է դուրս եկել ռազմական ծախսերի ավելացման դեմԳարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներԱնօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգիThe Times․ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է երկիրը վերադարձնել Եվրամիություն6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներինԱրշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել էՄեկ շաբաթում վեց նավթատար հարձակման է ենթարկվել Հորմուզի շրջանումՀեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերըԵրևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել էԱՄՆ-ը հերքել է Իրանի Քեշմ կղզուն նոր հարված հասցնելու մասին տեղեկությունըՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջԱրտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Թրամփը պաշտոնից հեռացրել է Սպիտակ տան կիբեռանվտանգության ղեկավարինՀրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավորՇվեդիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Կիևի պայթյունի պատճառովԻնչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրըՕրվա խորհուրդ. նոյեմբերի 21Թրամփը Լեհաստանում ռուսական հրթիռների հայտնվելը սխալ է անվանելԵրեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասինԶելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի համար դժվար կլինի ձմռանըՀայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասինԴեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերայինWP․ Հեգսեթը սահմանափակել է ԱՄՆ-ի և Կանադայի ռազմական համագործակցությունը«Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ ԱբրահամյանԻրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համարԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՄոլդովայի ընդդիմադիր գործիչը Սանդուին մեղադրել է ժողովրդավարությունը խաթարելու մեջՈւսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներումՍաքսը Աբու Դաբիի բանակցությունների գլխավոր խոչընդոտ է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումըԿկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռներըՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսիՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի».ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞նՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանինԹրամփը հրամայել է կապալառուներին համակարգել Կոնգրեսին ներկայացված տվյալներըՖրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար
Ամենադիտված