ԵԿՄ վարչության անդամների թիվը կտրուկ կրճատվել է. հայտնի է ԵԿՄ նոր նախագահի ընտրության օրը
Հասարակություն
Քիչ առաջ «Երկրապահ» կամավորականների միության կենտրոնական գրասենյակում ավարտվեց ԵԿՄ վարչության փակ նիստը: Այս մասին ԼՈւՐԵՐ․com—ին տեղեկացրին ԵԿՄ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
Վարչության նիստը որոշեց ապրիլի 7-ին՝ ժամը 12:00-ին, Կառավարության նիստերի դահլիճում հրավիրել ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումար: Համագումարի օրակարգում կընդգրկվեն հետևյալ հարցերը՝ ՀՀ Երկրապահ կամավորականների միության վարչության և վարչության նախագահի ընտրություններ, ՀՀ Երկրապահ կամավորականների միության վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններ, ՀՀ ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի հայտարարություն:
Վարչության փակ նիստի ընթացքում որոշվել է կրճատել վարչության անդամների թիվը՝ 180-ից դարձնելով 25:
Լրագրողների հետ զրույցում Սասուն Միքայելյանը հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրված է համագումարին, սակայն այս պահին հայտնի չէ՝ ներկա կլինի՞, թե՞ ոչ:
Ըստ տեղեկությունների՝ այսօրվա նիստին ներկա չեն եղել ԵԿՄ որոշ անդամներ։ Ներկա չեն եղել նաև «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը, գործարար Սամվել Ալեքսանյանը։
ԵԿՄ-ից տեղեկացրին, որ նիստից անմիջապես հետո ԵԿՄ անդամները շտապել են Պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը