Մխիթարյանը լավ ազդեցություն ունեցավ խաղի վրա. Էմերի
Սպորտ
Անգլիայի առաջնության 32-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը 2:0 հաշվով հաղթել է «Նյուքասլ»-ին: Խաղից հետո լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին անդրադարձել է հանդիպմանը և նշել, որ իր թիմը բարելավում է իր խաղը:
Մարզիչը անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին ու նշել.
«Այսօր մենք ցույց տվեցինք, որ կարող ենք լավ խաղ ցուցադրել: Հաջորդ խաղերից մենք յուրաքանչյուր ֆուտբոլիստի կարիքը կունենանք: Օրինակ, երբ այօր մենք կարիք ունեցանք Մխիթարյանին խաղացնել 10 րոպե, նա լավ ազդեցություն ունեցավ խաղի վրա»,- Էմերիի խոսքը մեջբերում է «Արսենալ»-ի կայքը:
«Նյուքասլ»-ի դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան թիմի պահեստայինների թվում էր և խաղին մասնակցել է 84-րդ րոպեից:
Նշենք, որ այս հաղթանակից հետո «Արսենալ»-ը 63 միավորով Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը