Ժպտում ենք, որ էլ կռիվներ չլինեն. Ապրիլյան պատերազմի մասնակից
Հասարակություն
Այսօր՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում հավաքված Ապրիլյան պատերազմի մասնակիցների խումբը միակն էր, որ ժպտում էր: Հաշվի չառնելով առողջական խնդիրները` եկել էին ծաղիկներ խոնարհելու զոհված ընկերների շիրիմներին:
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է խմբի տղաներից մեկի՝ Շավարշ Մուրադյանի հետ:
«Ծառայության ընթացքից դժվար է դրականը հիշելը, ուղղակի չենք ուզում վատը շատ հիշենք: Համ տրամադրությունը, համ էլ չենք ուզում հին օրերը վերապրել: Ժպտում ենք, որ էլ կռիվ չլինի, կորուստներ չլինեն»,- ասաց Մուրադյանը:
Հարցին, թե ո՞րն է խաղաղության հասնելու ճանապարհը, Շավարշը պատասխանեց՝
«Նախորդ ասածիս հակասելու եմ, բայց իմ կարծիքով միայն կռվի միջոցով կարելի է հասնել խաղաղության»:
Մուրադյանը նշեց, որ մարդկային հոսքը հուշում է՝ դեռ հիշում ու հարգում են տղաներին:
Ասպրամ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը