Մոուրինյուն դեմ չէ աշխատել Գերմանիայում
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է, որ դեմ չէ աշխատել Գերմանիայի առաջնությունում:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ պորտուգալացի մասնագետին ցանկանում է թիմ հրավիրել Մյունխենի «Բավարիա»-ն:
«Ինչու ոչ: Ես դեռևս այդ երկրում չեմ աշխատել: Տեսնենք: Ցանկանում եմ Չեմպիոնների լիգայում հաղթել մեկ այլ թիմի հետ: Ինչպես նաև ցանկանում եմ արժանանալ 5-րդ չեմպիոնության մեկ այլ երկրում մեկ այլ թիմի հետ: Իմ հավակնությունները սահմաններ չունեն, սակայն ցանկությունները ոչ միշտ են իրականություն դառնում»-պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Record-ը:
Նշենք, որ Մոուրինյուն Չեմպոինների լիգայում հաղթել է «Պորտու»-ի ու «Ինտեր»-ի հետ:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը