Սերժ Սարգսյանի խոսքը պահանջված է և դրան սպասում են․ Արմեն Աշոտյան
Քաղաքական
Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարած ժամանակը մոտենում է: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Հարցին՝ թե երբ է գալու նախկին նախագահի խոստացած հայտարարությունների ժամանակը, Աշոտյանն ասաց, որ չի եղել երբևէ, որ խոստանան և չանեն, և «շուտովը նշանակում է շուտով»:
«Ե՞րբ շուտով: Մի քանի շաբաթ առաջ մենք չէինք ասում շուտով: Այժմ ասում ենք: Ինչպես տեսնում եք, դինամիկան դրական է։ Նախագահ Սարգսյանի խոսքը պահանջված է և դրան սպասում են», - ասաց Աշոտյանը։
Աշոտյանի խոսքվ՝ Սերժ Սարգսյանի համարյա մեկ տարվա լռությունը պակաս պերճախոս չէր, քան հնարավոր հարցազրույցը:
«Ամեն ինչ իր ժամանակն ու ներքին քաղաքական տրամաբանությունն ունի, որին համապատասխան Սերժ Սարգսյանը կխոսի: Որպես քաղաքական առաջնորդ, նա ասելիք ունի», - նկատեց Աշոտյանը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը