26 տարի առաջ այս օրը Սամվել Կարապետյանը վնասազերծեց Քարվաճառի ռազմակայանը, իսկ 2019-ի նույն օրը թողեց պաշտոնը (տեսանյութ)
ԱրցախՀՀԿ խոսնակ, Աժ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«26 տարի առաջ այս օրը Արցախի զինված ուժերի լեգենդար գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) գլխավորությամբ վնասազերծվեց Քարվաճառի ռազմակայանը: 2019-ի նույն օրը Սամվել Կարապետյանը թողնում է Արցախի Պաշտպանության փոխնախարարի պաշտոնը:
Ցանկացած ժողովրդի պատմություն, նախ և առաջ, հաղթանակների ու պարտությունների պատմություն է: Իսկ հաղթանակները, նախ և առաջ, կերտում են գաղափարի նվիրյալները:
30 տարի շարունակ Սամվել Կարապետյանը անձնվիրաբար ծառայել է հայրենիքին Նա այս պայքարին տվել է ամեն ինչ՝ գիտելիք, կամք, առողջություն: Նրա առաջնորդությամբ մեր զինվորը փառապանծ հաղթանակներ է տոնել Արաքսից մինչ Օմար՝ չկրելով որևէ պարտություն:
Իրական հերոսը Սամվել Կարապետյանն է, ով ամեն ինչ ներդրեց հանուն հաղթանակի և Արցախի ու Հայաստանի հզորության:
Ապագա պատմաբանները պետք է իր օրինակով դաստիարակեն մեր ազգի տղաներին:
Նա,հիրավի, հայոց հռչակավոր հրամանատարներ Մադաթովի, Բաղրամյանի և Բաբաջանյանի արժանի հետնորդն է:
Վարձքդ կատար, սիրելի՛ եղբայր:
Ապրի՛ր առողջ»:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի