Արայիկ Հարությունյանը կմեկնի Մոսկվա
Քաղաքական
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ապրիլի 4-5-ը կմեկնի Մոսկվա, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից:
Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ ՌԴ լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Միխայիլ Կոտյուկովի հետ:
Երկու երկրների կրթության ոլորտի պատասխանատուները կքննարկեն կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունն ամրապնդման և ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր:
Այցի շրջանակում ԿԳ նախարարը կմասնակցի նաև «Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի» 19-րդ նիստին:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը