«Փաստ». «Սեպարատ» թեւերի «դիվերսիֆիկացիան» շարունակվում է
Հայկական Մամուլ
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանության մեջ շարունակվում է ներքին «սեպարատ» թեւերի «դիվերսիֆիկացիան»: Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանի թիմում արդեն նկատելի ժամանակ է, ինչ առանցքային դերակատար է դարձել վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Տեղեկությունների համաձայն՝ հենց Կարապետյանի հետ են տեղի ունենում Փաշինյանի հիմնական խորքային քննարկումները, ի դեպ՝ Կարապետյանի խոսքը հատկապես վճռորոշ է արտաքին քաղաքականության հարցերի մասով:
Հիշեցնենք, որ Կարապետյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի կարեւոր դեմքերից մեկն է, ու հիմա լծվել է արտաքին քաղաքական հարցերի համակարգմանը: Կառավարությունում կարծիքներ կան, որ Կարապետյանը հենց դրա համար էլ «գործուղվել» է կառավարություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը