«Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում «Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով «Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. շուտով նա կլքի խորհրդարանը ու բա՞նտ կգնա «Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» «Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում Սեպտեմբերի 26-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Փաստ». Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս «Հրապարակ»․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը 

Persona non grata կամ ո՞վ և ի՞նչ իրավունքով է «չպատվաստված» երեխաներին «վտարում» պոլիկլինիկաներից

Հասարակություն

Վերջին օրերին տարբեր ծնողների կողմից և՛ ես, և՛ իմ գործընկերները ստանում ենք ահազանգեր այն մասին, որ տարբեր պոլիկլինիկաներում ստիպում են պատվաստել իրենց երեխաներին, իսկ հրաժարվելու դեպքում բժշկական փաստաթղթերը «ձեռքները տալով»` «դուրս են հրավիրում» պոլիկլինիկայից։

Հաշվի առնելով այս երևույթի տարածուն բնույթ ստանալու միտումը` կարևոր եմ համարում այս հարցի և օրենքի պահանջների բարձրաձայնումը` միաժամանակ սթափության կոչ հնչեցնելով իմ բժիշկ-գործընկերիներին։

Սիրելի քաղաքացինե՛ր, ծնողնե՛ր,

 N 1

Համաձայն ՀՀ Սահմանադրության (06.12.2015) 25-րդ հոդվածի «Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնամխելիության իրավունք»։ Ոչ ոք այլ անձի որևէ բան ստիպելու իրավունք չունի։

 https://www.president.am/hy/constitution-2015/

 Հետևաբար, ոչ մի պոլիկլինիկայի ոչ մի բժիշկ ոչ ոքի իրավունք չունի ստիպելու, որ իր կամքից անկախ ստանա կամ չստանա որևէ դեղամիջոց կամ պատվաստանյութ։

N 2

Համաձայն ՀՀ Բնակչության բժշկական օգնության եվ սպասարկման մասին օրենքի 4-րդ հոդվածի «Յուրաքանչյուր ոք, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, տարիքից, առողջական վիճակից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, Հայաստանի Հանրապետությունում ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք»:

Նույն օրենքի 5-րդ հոդվածի պահանջներով «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին, իրազեկ լինել իր հիվանդության մասին և համաձայնություն տալ բժշկական միջամտության համար, հրաժարվել բժշկական միջամտությունից, արժանանալ հարգալից վերաբերմունքի` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից»։

https://www.arlis.am/documentview.aspx?docID=104958

Հետևաբար, ցանկացած բժշկական հաստատությունում, հատկապես այն պոլիկլինիկայում, որտեղ անձը հաշվառված է, բուժսպասարկում իրականացնող անձը պարտավոր է սպառիչ տեղեկատվություն տրամադրել այցելուի առողջական վիճակի, ցանկացած միջամտության կամ բուժման եղանակի մասին, լինել հարգալից։ Միաժամանակ տվյալ բուժաշխատողն իրավունք չունի չսպասարկել այցելուին, վարվել նրա կամ նրա ծնողի հետ կոպիտ, գոռալ` հանգիստ խոսելու փոխարեն։

 N 3

Համաձայն ՀՀ Առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի N 20-Ն հրամանի Գլուխ 28, 134 կետի ենթակետերի

ü  Երեխաների շրջանում կանխարգելիչ պատվաստումների նկատմամբ հակացուցումների որոշում և սահմանում, հրաժարականների քննարկում և խորհրդատվություն իրականացվում են հանձնաժողովների կողմից

ü  Երեխաների շրջանում կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումների սահմանման, պատվաստումներից հրաժարականների քննարկման և խորհրդատվության հանձնաժողովները ձևավորվում են պատվաստում իրականացնող բոլոր ԲԿԿ-ներում` համաձայն վերջիններիս ղեկավարների հրամանի

Հանձնաժողովի պարտականություններն են`

ա. Հակացուցումների սահմանում, բացառությամբ՝ սուր ընթացքով վարակիչ և սոմատիկ հիվանդությունների, որոնց ձևակերպումը կատարվում է մանկաբույժի կողմից

բ. Պատվաստումներից հրաժարվողների (ծնողների) խորհրդատվություն և իրազեկում

Պատվաստումներից հակացուցումներ ունեցող, ինչպես նաև պատվաստումներից հրաժարված երեխաներին հանձնաժողովի նիստին ներկայացնում է տեղամասային մանկաբույժը` կցելով «Երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտը» (ձև 112/հ), «Կանխարգելիչ պատվաստումների քարտը» (ձև 063), որտեղ մանրամասն նկարագրվում է երեխայի վիճակը և ախտորոշումը:

Հանձնաժողովը մինչ «Հրաժարված» որոշում կայացնելը հրավիրում է երեխայի ծնողներին` խորհրդատվության և իրազեկման նպատակով: Երեխան համարվում է «հրաժարված», եթե համապատասխան խորհրդատվությունից և իրազեկումից հետո ծնողը դիրքորոշումը չի փոխում և ներկայացնում է գրավոր հրաժարական` նշելով տրամադրված խորհրդատվության և երեխայի չպատվաստվելու դեպքում վերջինիս վարակիչ հիվանդությամբ վարակվելու վտանգի վերաբերյալ իր իրազեկվածության մասին:

 https://www.arlis.am/documentview.aspx?docID=47350&fbclid=IwAR1JB2eXt

Իմ հարցին. «Ձեր բալիկի փաստաթղթերը Ձեզ տալուց և հաջողություն մաղթելուց առաջ Ձեզ հրավիրե՞լ են բժշկական հանձնաժողովի նիստի»,- բոլորը հարցով են պատասխանում,- Ի՞նչ հանձնաժողով։

Ի վերջո, գոյություն ունե՞ն վերոնշյալ հրամանով սահմանված հանձնաժողովները, դրա անդամները ստանու՞մ են աշխատավարձ մեր հանրային միջոցների հաշվին։ Գոյություն ունեն ու առանց երեխայի ծնողի հետ խոսելու երեխային «վտարու՞մ են» պոլիկլինիկայից։ Շա~տ տաղանդավոր հանձնաժողովականներ են, ուղղակի նրանց տաղանդը շատ խորն է թաքնված։ Այնքան խորը, որ հանրությունը չգիտի նրանց գոյության մասին։

Եվ այսպես,

Ոչ մի պայմանով և ոչ մի օրենքով ոչ ոք իրավունք չունի Ձեր երեխային ցույց տալ դրսի դռան տեղը։ Ցանկացած պատվաստմանը համաձայնվելը կամ հրաժարվելը Ձեր և Ձեր երեխայի իրավունքն է։ Պատվաստումից հրաժարվելու պարագայում պոլիկլինիկայի ղեկավարությունը պարտավոր է Ձեզ հրավիրել հատուկ հանձնաժողովի նիստի, զրուցել Ձեզ հետ (առանց Ձեզ վրա ճնշում գործադրելու)։ Հրաժարվելու դեպքում Դուք և Ձեր երեխան համարվում եք ոչ թե persona non grata այդ պոլիկլինիկայում, այլ պարզապես, եթե ձեր բալիկը վարակվի պատվաստման օրացույցում առկա որևէ վարակիչ հիվանդությամբ, ապա չեք կարողանա իրավական հայց ներկայացնել պոլիկլինիկայի և տեղամասային մանկաբույժի նկատմամբ։ Ցանկացած վարակով վարակվելու պարագայում Ձեր բալիկը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ վարակից բուժման լիարժեք իրավունք ունի։

Խոսելով ՀՀ-ում մարդու իրավունքների մասին` շատերը «անհասկանալի» պատճառներով կենտրոնանում են սեռական փոքրամասնությունների, պասիվ ծխողների ու «թույլ» սեռի վրա։

Նրանք մոռանում են, որ մարդու իրավունքները գլոբալ հասկացություն է, և մի կողմից աղաղակել մի խմբի իրավունքների մասին, իսկ մյուս կողմից ոտնահարել ՀՀ մյուս քաղաքացիների իրավունքները չի ներվում ոչ օրենքի, ոչ հանրության, ոչ մեր սերունդների կողմից։

Իմանանք և պաշտպանենք մեր իրավունքները։

Հ.Գ. Պատվաստումներն անհրաժեշտ են և կարևոր։ Դրանց շնորհիվ կյանքեր են փրկվել ու հիվանդություններ են վերացվել։ Բայց մենք պետք է համոզված լինենք, որ պատվաստումների ազգային օրացույցում ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ, ՕՏԿԱՏԸ և ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ։

Մինչ օրս ջրի երես դուրս եկող փաստերը խեղդում են մեր վստահությունը գործող համակարգի և գործող պատվաստումների ազգային օրացույցի արդարացված լինելու մասով։

Բժիշկ-նեյրովիրաբույժ

Մարինա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում «Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով «Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. շուտով նա կլքի խորհրդարանը ու բա՞նտ կգնա «Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» «Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում Սեպտեմբերի 26-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր«Փաստ». Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս «Հրապարակ»․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ)Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում ՀայաստանըԻրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԲաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին Բրեդ Փիթի երիտասարդ սիրելին թափանցիկ զգեստով նրա հետ ներկայացել է կինոփառատոնինՎանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ) Սթիվեն Սիգալը հոգևոր նպատակներով մեկնել է ԲուրյաթիաՊուտինը զգուշացրել է՝ իրավիճակի սրումը լավ բանի չի հանգեցնի Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել․ Արուսիկ Տիգրանյան Շոուբիզնեսում նոր սկանդալ. Կամո Թովմասյանը՝ Արուսիկ Տիգրանյանին․ «Էսքան ապո՞ւշ»Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ) 28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ) Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի McDonald's-ի պահեստինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել Մասնագետները նշել են՝ ովքեր չպետք է հալվա օգտագործենԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն Մակրոնը կոչ է արել ստեղծել միջազգային կազմակերպություն՝ արհեստական ​​բանականությունը կարգավորելու համարՄահացել է Սամվել ՄեսրոպյանըԷրդողանը կոչ է արել չմիջամտել Իրանի ներքին գործերինԱդրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել ԱՄՆ-ը շարունակում է ռազմական գործողությունների ծրագրերը Կուբայի դեմՌԴ դրոնները հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան Սեպտեմբերի 25-ից սկսած՝ այս կենդանակերպի նշանները կյանքից լավագույնը կստանան. բախտի հրեշտակը կօգնի ԵՄ-ն համաձայնել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Ուկրաինային հատկացնել 6.6 միլիարդ եվրո
Ամենադիտված