6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներին Արշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել է Հեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերը Երևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել է Ուկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջ Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Հրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավոր Ինչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրը Օրվա խորհուրդ. նոյեմբերի 21 Երեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասին Հայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ Դեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերային 

Զենքը պահել են Հայկի վրա. Փաշինյանը դատարանում մանրամասներ ներկայացրեց

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում անցկացվող դատական նիստում մանրամասներ է ներկայացնում 2017 թվականի մարտի 31-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:ՀՀ վարչապետը, ով դատարանում հանդես է գալիս վկայի կարգավիճակով, նշեց, որ  2017 թվականի խորհրդարանական ընտրություններին քարոզարշավի վերջին օրը վնասվել է «Ելք» դաշինքի շարժական շտաբը, գողացվել է դրոշը:

«2017 թվականի մարտի 31-ն էր, երեկոյան ժամերն էին, խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին օրն էր: Ինձ զանգում են և ասում, որ մեր շտաբի որոշ անդամների, մասնավորապես, Հայկ Սարգսյանի վրա հարձակում է եղել:  Ասեմ, որ Հայկ Սարգսյանը մեր նախընտրական շտաբի պետն է եղել խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Մինչ դեպքը, երբ ես եղա շտաբում, տեսա, որ բազմաթիվ չբաժանված բուկլետներ կան, և խնդրեցի, որ Հայկը զբաղվի այդ հարցով: Երբ ասացին, որ Հայկի վրա հարձակում է եղել փորձեցի կապ հաստատել, սակայն չստացվեց: Հետո ինձ զանգեցին և պատմեցին միջադեպի մասին, ես էլ ասացի, որ այդ տարածքից հեռանան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ հեռախոսային խոսակցությունից հետո ուղևորվել է նախընտրական շտաբ: Այնտեղ շտաբի անդամները պատմել են միջադեպի մանրամասները: Ըստ դրանց՝ շտաբի անդամները շենքից դուրս են եկել բակ, ու տեսել են, որ շարժական շտաբի՝ ավտոմեքենայի, վրայի դրոշը բացակայում է, դրանից բացի, փակցված նկարի վրա ներկ է փչած եղել: Փորձել են ճշտել, թե ով է տարել դրոշը, այնտեղ գտնվող քաղաքացիներից մեկը նշել է, որ ինքն է դա արել:

«Ավելին, ասվել է՝ ի՞նչ իրավունք ունեք այդ դրոշն օգտագործել: Այդ ֆոնի վրա խոսակցություն է տեղի ունեցել, տղաները հետ են պահանջել դրոշը, որի ընթացքում դրոշը տանող քաղաքացին հարվածել է Հայկ Սարգսյանին: Մեր շտաբի անդամները միջամտել են, որ հետագա հարվածներ չլինեն: Այդ անձը հանել է զենքը պահել է Հայկի վրա, ներկաներից մեկն արագ արձագանքել է, հարվածել է այդ քաղաքացու ձեռքին և զենքը վերցրել: Ահազանգել ենք ոստիկանություն, պատմել ենք, թե ինչ է տեղի ունեցել: Սպասել ենք ոստիկանությունը գա և արձանագրի: Այդ ժամանակ ուղիղ եթեր եմ մտել, ցուցադրել եմ, թե ինչ է տեղի ունեցել շարժական շտաբի հետ: Հարձակումը տեղի է ունեցել Հարավ արևմտյան թաղամասի բակերից մեկում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ամբաստանյալի պաշտպան Հայկ Ալումյանը  հետաքրքրվեց, թե գործը քննած Սուրեն Նավոյանի հետ ի՞նչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը: Վերջինս նշեց, որ մինչ նախաքննությունը շփում չի ունեցել, նախաքննության ընթացքում նա հարցաքննել է իրեն:

«Նախաքննությունից հետո հնարավոր է զանգ եղած լինի, դա պետք է ստուգվի, հաջորդ շփումը եղել է Հանրապետության հրապարակում: Նա իր աջակցությունն է հայտնել ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը»,-ավելացրեց Նիկոլ Փաշինյանը:

Դատարանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ով ունի վկայի կարգավիճակ: Նա դատական նիստում մանրամասներ է ներկայացնում 2017 թվականի մարտի 31-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: 2017թ մարտի 31-ին՝ ժամը 22:40-իսահմաններում Անդրանիկի փող 53 շենքի բակում տեղի է ունեցել միջադեպ քաղաքացի Արթուր Այվազյանի և «ԵԼՔ» դաշինքի անդամների միջև:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
The Times․ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է երկիրը վերադարձնել Եվրամիություն6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներինԱրշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել էՄեկ շաբաթում վեց նավթատար հարձակման է ենթարկվել Հորմուզի շրջանումՀեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերըԵրևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել էԱՄՆ-ը հերքել է Իրանի Քեշմ կղզուն նոր հարված հասցնելու մասին տեղեկությունըՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջԱրտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Թրամփը պաշտոնից հեռացրել է Սպիտակ տան կիբեռանվտանգության ղեկավարինՀրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավորՇվեդիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Կիևի պայթյունի պատճառովԻնչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրըՕրվա խորհուրդ. նոյեմբերի 21Թրամփը Լեհաստանում ռուսական հրթիռների հայտնվելը սխալ է անվանելԵրեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասինԶելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի համար դժվար կլինի ձմռանըՀայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասինԴեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերայինWP․ Հեգսեթը սահմանափակել է ԱՄՆ-ի և Կանադայի ռազմական համագործակցությունը«Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ ԱբրահամյանԻրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համարԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՄոլդովայի ընդդիմադիր գործիչը Սանդուին մեղադրել է ժողովրդավարությունը խաթարելու մեջՈւսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներումՍաքսը Աբու Դաբիի բանակցությունների գլխավոր խոչընդոտ է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումըԿկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռներըՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսիՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի».ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞նՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանինԹրամփը հրամայել է կապալառուներին համակարգել Կոնգրեսին ներկայացված տվյալներըՖրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները
Ամենադիտված