Վարդան Մինասյանը` «Արարատ–Արմենիա» – «Ալաշկերտ» խաղի մասին
Սպորտ
Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով` Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ փուլում «Ալաշկերտ»-ի հետ առաջին հանդիպումը լարված էր, ինչպես որ սպասվում էր:
«Լարված հանդիպում ստացվեց, ինչպես որ սպասում էինք: «Ալաշկերտ»-ն առավելություն ունի, սակայն պատասխան խաղում փորձելու ենք չեզոքացնել այն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մինասյանը:
Հայաստանի գավաթի խաղարկությունում «Արարատ-Արմենիա»-ն ուժերը չափեց «Ալաշկերտ»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը