«Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում «Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով «Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. շուտով նա կլքի խորհրդարանը ու բա՞նտ կգնա «Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» «Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում Սեպտեմբերի 26-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Փաստ». Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս «Հրապարակ»․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը 

«Խամաճիկ էր պետք»․ անհամաձայնություններ Հանրային ռադիոյի տնօրենի ընտրության հարցում

Հասարակություն

Հանրային ռադիոյի տնօրենի ընտրության շուրջ նոր զարգացումներ են տեղի ունենում։ Ռադիոհաղորդավար Գարեգին Խումարյանի ընտրությունը, կարծես թե ոմանց չի գոհացրել։ 

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածու, հաղորդավար Տիգրան Հարությունյանը հրաժարվեց մեկնաբանել մրցույթի արդյունքը․ «Ես կմեկնաբանեմ մեկ նախադասությամբ, կարծում եմ՝ դուք կհասկանաք․ հրաժարվում եմ մեկնաբանել մրցույթի արդյունքները։ Հետևությունները թողնում եմ Ձեզ»,- ասաց նա։

Հարցին՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ համաձայն չի արդյունքների հետ, նեղվածություն ունի կամ ինչ-որ խնդիր է տեսնում, Հարությունյանը պատասխանեց․ «Այդ հարցը կարող եք ուղղել մեր խորհրդի քարտուղարին և հարցնել, թե ինչպես են ձայները բաշխվել»։

Նշենք, որ մեզ հետ զրույցում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովի քարտուղար Լևոն Գալստյանը հայտնել էր, որ ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Գարեգին Խումարյան-2, Հռիփսիմե Առաքելյան-1, Տիգրան Հարությունյան-1, Գրիգոր Նազարյան-1:

Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածու, Լեզվի տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանը նույն կարծիքին է՝ ընտրությունն անօրինական է կատարվել, առանց չափորոշիչների և հանձնաժողովը վաղուց իմացել է՝ ով է ընտրվելու․ «Ես Գարեգին Խումարյանին չեմ ճանաչում, նրա հայրիկին՝ Կորյուն Խումարյանին եմ ճանաչում, որն ավելի հայտնի է ռուսական լրատվության դաշտում, քան հայկական։ Նրա որդու ընտրվելը պայմանավորված է հանգամանքով, որ նրա ընկերներն են հանձնաժողովի մեջ և որոշել են՝ ինքը լինի»,- ասաց նա։

Անդրադառնալով խոսակցություններին, որ Հանրային ռադիոյի տնօրենի ընտրությունը հետաձգվում էր՝ Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի ընտրությունով պայմանավորված, որպեսզի ՀՌԽ նախագահի հետ համաձայնեցվեր Հանրային ռադիոյի տնօրենի ընտրությունը, Միրզոյանը չբացառեց․ «Այո՛, դա էլ նշանակություն ուներ։ Արա Շիրինյանը (ՀՌԽ նորընտիր նախագահ) երբեք Լավրենտի Միրզոյանին չէր նշանակի տնօրեն, որովհետև նման խելոք մարդ իրեն պետք չի, իրեն պետք է մեկը, որ ինչ ասի, կատարի։ Խամաճիկ էր պետք»,- նշեց նա։ 

Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածու, հաղորդավար Ալեքսանդր Սայադյանն էլ տեսակետ հայտնեց՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում․ «Գարեգին Խումարյանը իմ երկար տարիների գործընկերոջ որդին է և մասնագիտական դաստիարակությունը անպայման կօգնի նրան։ Բնականաբար, դժվար կլինի, կարծում եմ՝ շատ քարեր կգցեն իր բոստանը, բայց հուսով եմ՝ կհաջողի։ Ես աշխատել եմ վերջին մեկ ամիսը հեռու մնալ տարատեսակ խոսակցություններից։ Ի՞նչ է, եթե հայրը լրագրող է, ինքն իրավունք չունի՞ այդ ոլորտում աշխատելու։ Հակառակը, նա շատ ավելի տեղեկացված է։ Եթե այդպես լիներ՝ հանձնաժողովի 5 անդամների հետ երկար տարիներ շփվել եմ, ուրեմն ինձ պետք է ընտրեին»,- նշեց Սայադյանը։

Նկատենք, որ Հանրային ռադիոյի տնօրենի համար հայտարարված մրցույթը հենց սկզբից էլ հարթ չէր ընթանում։ Մասնավորապես, ընտրությունից ընդամենը օրեր առաջ անհայտ պատճառներով ինքնաբացարկ հայտնեց տնօրենի ամենահավանական թեկնածու Ստեփան Զաքարյանը։ 

«Զաքարյանի պարագայում բարոյական տեսանկյունից ճիշտ կլիներ, որ ընդհանրապես թեկնածություն չդներ, որովհետև նա Հեռուստառադիոխորհրդի հանձնաժողովի անդամ էր  և բնականաբար շփվել էր մյուս անդամների հետ, որոնք դարձան այս հանձնաժողովի անդամ։ Իր ինքնաբացարկի մասին երեկ եմ իմացել և գտնում եմ, որ իմ ասած բարոյականությունից ելնելով էլ հրաժարվել է, թեև խաղաթղթերը խառնվել էին դեռ այն ժամանակ, երբ դրել էր իր թեկնածությունը»,- ասաց Սայադյան։

Նրա կարծիքով՝ Հանրային հեռուստառադիոընկերության նախագահ, ռադիոյի տնօրեն, հեռուստատեսության տնօրեն պետք է ընտրել ոչ թե մրցութային կարգով, այլ՝ նշանակումով։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում «Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով «Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. շուտով նա կլքի խորհրդարանը ու բա՞նտ կգնա «Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» «Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում Սեպտեմբերի 26-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր«Փաստ». Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս «Հրապարակ»․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ)Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում ՀայաստանըԻրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԲաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին Բրեդ Փիթի երիտասարդ սիրելին թափանցիկ զգեստով նրա հետ ներկայացել է կինոփառատոնինՎանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ) Սթիվեն Սիգալը հոգևոր նպատակներով մեկնել է ԲուրյաթիաՊուտինը զգուշացրել է՝ իրավիճակի սրումը լավ բանի չի հանգեցնի Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել․ Արուսիկ Տիգրանյան Շոուբիզնեսում նոր սկանդալ. Կամո Թովմասյանը՝ Արուսիկ Տիգրանյանին․ «Էսքան ապո՞ւշ»Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ) 28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ) Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի McDonald's-ի պահեստինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել Մասնագետները նշել են՝ ովքեր չպետք է հալվա օգտագործենԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն Մակրոնը կոչ է արել ստեղծել միջազգային կազմակերպություն՝ արհեստական ​​բանականությունը կարգավորելու համարՄահացել է Սամվել ՄեսրոպյանըԷրդողանը կոչ է արել չմիջամտել Իրանի ներքին գործերինԱդրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել ԱՄՆ-ը շարունակում է ռազմական գործողությունների ծրագրերը Կուբայի դեմՌԴ դրոնները հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան Սեպտեմբերի 25-ից սկսած՝ այս կենդանակերպի նշանները կյանքից լավագույնը կստանան. բախտի հրեշտակը կօգնի ԵՄ-ն համաձայնել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Ուկրաինային հատկացնել 6.6 միլիարդ եվրո
Ամենադիտված