Ողբերգական դեպք՝ Երևանում Ընդդիմադիրների վիճակը նախանձելի չէ. իրենց առաջ փորձառու դեմագոգներ են (տեսանյութ) Կարևոր չի ով ինչ ձեռք բերեց հերթական քաղաքական պրոցեսից, ես միայն կորցրեցի. Կարապետ Պողոսյան «Ֆելոն հիվանդանոցից պոնչիկ ա ուզել». Գոռ Հակոբյանը իր ձեռքով որդու համար պոնչիկ է պատրաստել Ամեն ինչ սկսվում է հենց հիմա․ Այս կենդանակերպի նշանների համար բացվում է կյանքի բոլորովին նոր փուլ 2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները Տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջ Արտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռները Երևանում և մարզերում երկար ժամանակ լույս չի լինելու ԱՄՆ-ի ոստիկանությունը բացահայտել է, թե որ ֆուտբոլիստն է ամենաշատը uպառնալիքներ ստացել ԱԱ-2026-ի ժամանակ ՏԱՍՍ․ ԱՄՆ հատուկ բանագնացներն առաջիկա 10 օրում կարող են այցելել Կիև և Մոսկվա Ինֆլուենսերներին կտուգանեն $5000 քաղաքական գովազդի համար 

Քննչական կոմիտեն կալանավորման կիրառման գործընթացի վերաբերյալ ուղեցույց է հրապարակել

Իրավունք

ՀՀ Քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել «Քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերի, խափանման միջոց կիրառելու կարգի, կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետի» վերաբերյալ ուղեցույցի շնորհանդեսը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ուղեցույցը կազմվել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի նախաձեռնությամբ և հեղինակությամբ: Համահեղինակներն են ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը և Քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Անուշ Գասպարյանը:

Ուղեցույցի շնորհանդեսին Քննչական կոմիտեի ղեկավար կազմի հետ ներկա են գտնվել Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և փաստաբան Արայիկ Ղազարյանը:

Ելույթով նախ հանդես է եկել Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ նշելով, որ  ուղեցույցը կազմվել է իր նախաձեռնությամբ. «Քննչական կոմիտեի ղեկավարությունն ուշադրության կենտրոնում է պահել և պահում անձին ձերբակալելու, անազատության մեջ պահելու հետ կապված խափանման միջոցի՝ կալանավորման կիրառման գործընթացը, քննարկվել և քննարկվում են ՄԻԵԴ-ի, ինչպես նաև՝ ՀՀ դատարանների արտահայտած դիրքորոշումները և այդ կապակցությամբ պարբերաբար կատարվում են ուսումնասիրություններ:  Ես իմ նախաձեռնությամբ դիմեցի ՀՀ  նախկին գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ նախկին  ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանին՝ ներկայացվելիք  ուղեցույցի  մշակման գործընթացին իր աջակցությունը ևս ցուցաբերելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա նշված պաշտոնը զբաղեցրել է դեռևս 2004 թվականից, ունի հարուստ փորձ ու նշված տարիներին առնչվել և կարգավորել է քննարկվող խնդիրները ՀՀ-ում և ՄԻԵԴ-ում»,- ասաց Գրիգորյանը:

Ուղեցույցի համահեղինակներից Գևորգ Կոստանյանն էլ իր ելույթում նախ շնորհակալություն հայտնեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին՝ ուղեցույցը պատրաստելու նախաձեռնությամբ հանդես գալու համար:

«Անհրաժեշտությունը պայմանավորված էր նրանով, որ, մեր խորին համոզմամբ, երկրում սոցիալական արդարության և արդարադատության ամրապնդման հիմնական ձևը քրեական արդարադատության երաշխիքների պատշաճ պահպանումն է: Իսկ բոլորիդ համար գաղտնիք չէ, որ քրեական արդարադատության մեջ առավել կարևորը անձի ազատության և անձեռնմխելիության երաշխավորումն է: Եվ դրա համար մենք հիմնականում կենտրոնացանք հենց անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքների երաշխավորման վրա, այսինքն՝ ձերբակալման և կալանավորման օրինաչափության հարցերին»,- ասաց Գևորգ Կոստանյանը:

Քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման վարչության  գլխավոր մասնագետ Անուշ Գասպարյանն իր ելույթում հակիրճ ներկայացրեց ուղեցույցի բովանդակությունը՝ ընդգծելով, որ ուղեցույցում ընդգրկվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի համատեքստում խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումների, Հայաստանի  Հանրապետության վերաբերյալ կայացված վճիռների սեղմագրերը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի 2007-2017 թվականների ընթացքում կայացրած բոլոր ըստ էության որոշումների սեղմագրերը, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-138-րդ հոդվածներով ամրագրված խափանման միջոց կիրառելու հիմքերին, խափանման միջոց կիրառելու կարգին, կալանավորմանը և կալանքի տակ պահելու ժամկետին:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև հյուրերը՝ ընդգծելով ուղեցույցի անհրաժեշտությունը՝ միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնելով Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին՝ նման նախաձեռնություն ցուցաբերելու և այն իրագործելուն ուղղված ջանքերի համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ողբերգական դեպք՝ ԵրևանումԸնդդիմադիրների վիճակը նախանձելի չէ. իրենց առաջ փորձառու դեմագոգներ են (տեսանյութ)Կարևոր չի ով ինչ ձեռք բերեց հերթական քաղաքական պրոցեսից, ես միայն կորցրեցի. Կարապետ Պողոսյան «Ֆելոն հիվանդանոցից պոնչիկ ա ուզել». Գոռ Հակոբյանը իր ձեռքով որդու համար պոնչիկ է պատրաստելԱմեն ինչ սկսվում է հենց հիմա․ Այս կենդանակերպի նշանների համար բացվում է կյանքի բոլորովին նոր փուլ 2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները Տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռները Երևանում և մարզերում երկար ժամանակ լույս չի լինելու ԱՄՆ-ի ոստիկանությունը բացահայտել է, թե որ ֆուտբոլիստն է ամենաշատը uպառնալիքներ ստացել ԱԱ-2026-ի ժամանակ ՏԱՍՍ․ ԱՄՆ հատուկ բանագնացներն առաջիկա 10 օրում կարող են այցելել Կիև և Մոսկվա Ինֆլուենսերներին կտուգանեն $5000 քաղաքական գովազդի համար Մեդվեդևը Արևմուտքի առաջնորդներին զգուշացրել է հատուցման մասինԴու ո՞վ ես, որ Կաթողիկոսին ավազանի անունով ես դիմում․ Ամալյան (տեսանյութ) Վուչիչը Զելենսկու հետ հանդիպումից հետո խոսել է Ուկրաինայում հակամարտության ավարտի ժամկետների մասինԲելառուսում տղամարդը սպանել է 10 ամսական աղջկան. Մանրամասներ Փողը գետի պես կհոսի. Այս երեք կենդանակերպի նշանները կհարստանան օգոստոսի վերջին Մեսիի ընտանիքում՝ ցավալի կորուստ Խոշոր հրդեհ Սայաթ Նովայի բարձրահարկ շենքերից մեկում. Բնակիչներ են տարհանվելԻրանն ու Օմանը շատ մոտ են Հորմուզի նեղուցի շուրջ համաձայնության հասնելուն․ Արաղչի Եվրամիության պայքարը ռուսական գազի դեմ դանդաղել էՄեդվեդևը խոսել է Զելենսկու «գարշելի կարիերայի» ավարտի մասինՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հիշեք, տիկին․ կան մայրեր, որ հնարավորություն չեն ունեցել վերջին անգամ համբուրելու իրենց որդու ճակատը. զոհվածի մայրը՝ ՔՊ-ական պատգամավորին Ռուբիո․ ԱՄՆ-ը 201 մլն դոլար է հատկացրել TRIPP-ի և Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանի վարչապետը Սաակաշվիլուն անվանել է «խայտառակ կեղտոտ օտարերկրյա գործակալ» և մեղադրել պատերազմ սանձազերծելու մեջ Սերբիայում աջակցել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանըՊուտինը կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ-ի միասնությունն ու Թրամփի արձագանքը. CBS News Ռուսաստանը «Իսկանդերներով» հարվածել է Կիևին․ խոցվել է երկու կարևոր օբյեկտՓաշինյանը զանգահարել է Ալիևին. Զելենսկին մտնում է ՌԴ դաշնակցի «տարածք»ՉԹՕ-ների շուրջ դավադրություն․ ԱՄՆ-ում այլմոլորակային տեխնոլոգիաների ուսումնասիրության համար կարող էր ծախսվել մոտ 1 տրիլիոն դոլարԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանըՈւգալդեի գոլը խաղադրույք կատարած անձին ավելի քան 2,5 միլիոն ռուբլի է բերել«Արսենալը» պայթեցրեց տրանսֆերային շուկան․ Բրունո Գիմարայեշը՝ £75 մլն-ովՌուսաստանում կարևոր նախազգուշացում են արել ԵվրամիությանըՉինաստանը պատրաստ է խորացնել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը․ Վան Ին՝ ՄիրզոյանինԶելենսկին բացահայտել է ԱՄՆ-ի հետ Patriot-ի հրթիռների մատակարարման պայմանավորվածություններըՓաշինյան․ TRIPP-ը կփոխի Հայաստանի դիրքը համաշխարհային ներդրումային քարտեզումՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդինՄԻՊ-ը կոշտ արձագանքել է․ քրեական գործով անձնական ու ընտանեկան տվյալների հրապարակումն անընդունելի էԳերմանիային մեղադրել են Եվրամիության գազային խնդիրների համարԲացահայտվել են Զելենսկու՝ Ռուսաստանի դաշնակցի հետ բանակցությունների թեմաներըՄեդվեդևը Ուրսուլա ֆոն դեր Լայենին արտասովոր մականուններ է տվելՍիցիլիայի գլխավոր օդանավակայանը դադարեցրել է չվերթների ընդունումը Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՄեդվեդև․ «Արևմուտքը կլքի Հայաստանին, երբ այն դադարի օգտակար լինել Ռուսաստանի դեմ»Գելենջիկում լողափերը փակվել են ԱԹՍ-ների հարձակման վտանգի պատճառովՔաղաքագետը նշել է ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման հնարավոր հետևանքըԶելենսկի․ ՌԴ հարվածները ավերել են էլեկտրակայաններ, հիվանդանոցներ ու համալսարաններԻ՞նչ է Patriot հրթիռային համակարգը և ինչու են դրա պաշարները սպառվում ամբողջ աշխարհումԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է
Ամենադիտված