«Ժամանակ». Թարգմանիչը՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Մարտի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ նշանակեց Վարդան Մելքոնյանին, ով այդ պաշտոնում փոխարինեց Ինեսա Գաբայանին: Այս նշանակումը համակարգում ընդունվել է հետեւյալ ձեւակերպմամբ՝ մրից ելանք, ընկանք մրջուրը: Խնդիրն այն է, որ Մելքոնյանը ոլորտի մասնագետ չէ, նա այնքան հեռու է այս համակարգից, որ նրա կենսագրությունը որեւէ տեղ չհրապարակվեց: Ըստ համակարգին ծանոթ մասնագետների՝ նա մասնագիտությամբ թարգմանիչ է եւ որպես թարգմանիչ է առնչվել համակարգի հետ: Վարչապետ Փաշինյանին մի քանի փորձառու թեկնածու է առաջարկվել, որոնք կարող էին ղեկավարել համակարգը, բայց բոլորի համար անհասկանալի նրա ընտրությունը կանգ է առել Մելքոնյանի վրա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը