Հայաստանի չորս բռնցքամարտիկ դուրս է եկել միջազգային մրցաշարի քառորդ եզրափակիչ
Սպորտ
Անապայում ընթացող Ն. Պավլյուկովի անվան երիտասարդական հուշամրցաշարում Հայաստանի չորս ներկայացուցիչ դուրս է եկել քառորդ եզրափակիչ:
Ռինգ դուրս կգան և կիսաեզրափակչի համար կպայքարեն 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 56 կգ քաշային Արթուր Շախպազյանը, 60 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանն ու 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:
Հայ բռնցքամարտիկները Անապայում հանդես են գալիս երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի եւ մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան