4 երիտասարդներ դպրոցում ծեծի են ենթարկել Նորատուսի գյուղապետի անչափահաս որդուն
Հասարակություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղաքունիք մարզոմ։ Ժամը 13։00-ի սահմաններում Նորատուս գյուղի թիվ 1 դպրոցում տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, ինչի հետևանքով նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ՝ 17-ամյա Հ. Հ.-ն մարմնական վնասվածքներ է ստացել։
Պարզվել է, որ նույն օրը դպրոցում Հ. Հ-ին ծեծի են ենթարկել նույն գյուղի բնակիչներ՝ 31-ամյա Սասուն Մելոյանը, 27-ամյա Հրաչյա Հակոբյանը, 30-ամյա Արսեն Զոհրաբյանը և 22-ամյա Գևորգ Դադիկյանը։
Պարզվել է նաև, որ վիճաբանության ընթացքում Ս. Մելոյանն ու Գ. Դադիկյանը հարվածներ են հասցրել Հ. Հ-ի մարմնի տարբեր մասերին։
Փաստի առթվի ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած երեխան Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի տղան է։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը