Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ապրիլի 16-ը Հայ կինոյի օր հռչակելու նախագծին
Քաղաքական
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է ապրիլի 16-ը հռչակել հայ կինոյի օր։
ՀՀ մշակույթի նախարար տեղակալ Տիգրան Գալստյանն ասաց, որ մերժում են առաջարկը, քանի որ արդեն կա կինոյի միջազգային օր՝ դեկտեմբերի 26-ը։
«Կարծում ենք, որ այդ շրջանակներում կարելի է անդրադառնալ հայ կինոյին՝ միաժամանակ արժևորելով այն միջազգային կինոժառանգության համատեքստում», -ասաց նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե քանի որ կա միջազգային օրը, նպատակահարմար չեն համարում մի հատ էլ սեփական օր ունենալ։ «Մանավանդ որ, միջազգային կինոաշխարհին ինտեգրվելու շատ խելամիտ տարբերակ կլինի», - ասաց վարչապետը։
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էլ ավելացրեց, որ ապրիլի 16-ը ՀՀ ոստիկանության օրն է։ «Այո, ևս մեկ փաստարկ՝ չնայած հիմա ոստիկանության մասին շատ հաճախ են ֆիլմեր նկարում, բայց, ամեն դեպքում», - արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը