Աժ մաքրուհիները վերսկսել են աշխատանքը. ինչ պայմաններով են նրանք «նահանջել»
Հասարակություն
Ազգային ժողովում, սպասարկմամբ և մաքրությամբ զբաղվող աշխատակիցները, չնայած բողոքի ակցիային, այնուամենայնիվ, համաձայնեցին շարունակել աշխատել նոր պայմաններով՝ 65.000 դրամ աշխատավարձի փոխարեն 40.000 դրամ ստանալու պայմանով:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում մաքրուհիները նշեցին, որ ստիպված են եղել համաձայնել նոր պայմաններին. «Արդյունք չունեցավ մեր բողոքը, և մենք, անգործ չմնալու համար, ստիպված համաձայնեցինք վերսկսել մեր աշխատանքները՝ կրճատված աշխատավարձով: Մոտ 10 հոգի չհամաձայնեցին նոր պայմաններին, իրենց տարածքները բաժանեցին մեզանից որոշների մեջ` ովքեր համաձայնեցին, և 20.000 դրամով բարձրացրեցին նրանց աշխատավարձերը»,- ասացին մաքրուհիները:
Հարցին, թե որքա՞ն ժամանակով է նոր պայմանագիրը, և արդյո՞ք հետագայում աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում, մաքրուհիները պատասխանեցին. «Ո՛չ, աշխատավարձ բարձրացնելու մասին խոսք չի եղել: Նոր պայմանագիրը կնքել ենք մինչև այս տարվա դեկտեմբերի 25-ը, դրանից հետո չգիտենք, թե ինչ կլինի»,-նշեցին աշխատակիցներն` ընդգծելով, որ իրենց այս պայմանները առաջարկվելիս հաշվի չառնվեց բողոքը, հետագայի մասին, առավել ևս, անտեղյակ են:
Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը