Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունը Բացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Երևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարան Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ Սարգսյան Զելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի #ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն Տիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ով Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան Ինչ իրավիճակ է Լարսում Այլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն Գեւորգյան Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը Լույս չի լինի. հասցեներ 

Թող դատարանը որոշի՝ իմ նշանակումն օրինակա՞ն էր, թե ոչ. Կոնստանտին Օրբելյան

Գիտություն և Մշակույթ

Կոնստանտին Օրբելյանը շարունակում է կատարել իր պարտականությունները Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում: Նա բանակցություններ է իրականացնում միջազգային գործընկերների հետ նոր բեմադրություններ անելու, փառատոնների մասնակցելու նպատակով:

Այս մասին ապրիլի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինքը՝ Կոնստանտին Օրբելյանը:

«Շաբաթ օրը մեկնում եմ Նյու Յորք` Արամ Խաչատրյանի անվան բալետի փառատոնի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: Փառատոնը կանցկացվի Նյու Յորքում 2020 թվականի ամռանը: Ծրագրում ենք «Անուշ» օպերայի նոր բեմադրություն իրականացնել ԱՄՆ-ի հայ համայնքին ներկայացնելու համար: Մոսկվայի Մեծ թատրոնը  մեզ առաջարկել է բեմադրել ութ բալետային, տասը օպերային  ներկայացում: Նոր բեմադրություններ անելը բավականին աշխատատար գործ է, և եթե մենք կարողանանք կյանքի կոչել մեր ծրագրերը, շատ երջանիկ կլինենք»,-ներկայացրեց Կոնստանտին Օրբելյանը:

Անդրադառնալով իրեն օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից հեռացնելու խնդրին` Օրբելյանն ասաց, որ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն  ապատեղեկատվության հետևանքով է կարծում, որ իր նշանակումն անօրինական է: «Եղել է ՀՀ կառավարության որոշում, որով ես նշանակվել եմ տնօրեն, այսինքն՝ եթե խնդիր կա կառավարության հետ, ապա դատի տվեք կառավարությանը, և թող դատարանը որոշի իմ նշանակումն օրինակա՞ն էր, թե ոչ: Ամեն դեպքում, իմ  պայմանագիրը նախարարության հետ լեգիտիմ է: Ես ոչ ոքի չեմ խնդրել, որ ինձ նշանակեն այդ պաշտոնում»,-ընդգծեց Օրբելյանը:

Նա շեշտեց, որ եթե իր նշանակումն անօրինական էր, ապա իրեն կարող էին ինը ամիս առաջ հեռացնել աշխատանքից, բայց, ասես, սպասում էին, որ ինքն իր իսկ որոշմամբ հեռանա: «Ես չեմ հեռանա, քանի որ պատասխանատվություն եմ կրում կոլեկտիվի առաջ: Չեմ կարող դավաճանել իմ թատրոնը, այն մարդկանց, որոնք ինձ հետ հույսեր են կապում»,-ասաց Օրբելյանը:

Խոսելով Նազենի Ղարիբյանի այն պնդման մասին, թե օպերային թատրոնն ավելի քան 90 մլն դրամ պարտք ունի, Օրբելյանն ասաց, որ ինքը բեմադրություններ իրականացնելու համար ծախսում է հովանավորների և իր սեփական գումարները: «Օպերային թատրոնի տնօրենի պարտականությունները ստանձնել եմ 2017 թվականի  փետրվարի սկզբին: Այդ տարվա դեկտեմբերից թատրոնում արդեն իսկ աուդիտ էր իրականացվում, որի արդյունքները մենք ստացել ենք այդ տարվա մարտին, աուդիտը 2014, 2015 և 2016 թվականների համար էր արվում: Փաստաթուղթը, որը մենք ստացանք, վերաբերում էր ՀՀ մշակույթի և ՀՀ ֆինանսների նախարարությունների միջև ադմինիստրատիվ խախտումներին: Նազենի Ղարիբյանն էլ է վերջերս հայտարարել, որ ես ոչ մի առնչություն չունեմ այդ պարտքերի հետ, տուգանքների հետ: Իմիջայլոց, ես չեմ ստորագրել այդ փաստաթուղթը, և մենք փորձել ենք ՀՀ մշակույթի նախարարության հետ լուծել այդ խնդիրը, սակայն քննարկումներն ընդհատվեցին: Հիմա մենք քիչ-քիչ վճարում ենք այդ պարտքերը, որոնք ես ժառանգել եմ նախորդ ղեկավարությունից»,- պատմեց նա:

Կոնստանտին Օրբելյանի ղեկավարման տարիներին  թատրոնն իր պատմության մեջ առաջին անգամ հանդես է եկել Մեծ թատրոնում, հյուրախաղերով ելույթներ ունեցել արտերկրում: Նա  օպերային թատրոնում հանդես գալու, վարպետության դասեր անցկացնելու նպատակով թատրոն է հրավիրել օպերային արվեստի ականավոր ներկայացուցիչների: Իրականացվել են նոր բեմադրություններ` «Կախարդական սրինգ», «Մանոն», «Չիպոլինո» և այլն:

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով մարտի 28-ին Կոնստանտին Օրբելյանը հեռացվել է թատրոնի տնօրենի պաշտոնից: ՀՀ մշակույթի նախարարությունը դրա վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ Օրբելյանը ոչ լեգիտիմ է նշանակվել թատրոնի տնօրենի պաշտոնում:

Թատրոնի անձնակազմն իր վրդովմունք էր հայտնել այդ առնչությամբ և հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումից հետո որոշվել էր, որ թատրոնի տնօրենի պարտականությունները ժամանակավոր դրվեն փոխտնօրենի վրա: Թատրոնի էլեկտրոնային հասցեներին ուղարկվել են նախարարության որոշման հիմնավորումները, իսկ անձնակազմը գրավոր ներկայացրել է հակափաստարկները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասին
Ամենադիտված