Հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու դեմ բողոքի քննությունը
Իրավունք
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
«Դատախազները ներկայացրեցին իրենց վերաքննիչ բողոքն ամբողջությամբ, և ես ներկայացրի իմ վերաքննիչ բողոքի մոտ 40%-ը: Դատախազությունը ներկայացրեց իր բողոքը, իսկ, թե իրավունք ունի այդպիսի բողոք ներկայացնել, թե ոչ, մեր առարկությունները կներկայացնենք վաղը։ Հավանաբար, վաղն էլ դատարանը դրա շուրջ քննարկում կկազմակերպի»,- ասաց Ալումյանը:
Դատական նիստը նախագահում է դատավոր Ռուզաննա Բարսեղյանը:
Առաջին ատյանի դատարանը փետրվարի 15-ին քննարկել ու բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ Հատուկքննչական ծառայության միջնորդությունը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը